Ալֆոնս Ալլե

ֆրանսիացի գրող

Ալֆոնս Ալլե (ֆր.՝ Alphonse Allais, հոկտեմբերի 20, 1854 — հոկտեմբերի 28, 1905), ֆրանսիացի գրող, երգիծաբան։

Քաղվածքներ խմբագրել

  • Զինվորականի մասնագիտության իմաստը ստորադասներին պատժելը և բարձրաստիճանավորների պատիժները համբերատար տանելն է։
  • Մարդը կատարյալ չէ։ Զարմանալու չէ, եթե մտաբերենք, թե որ դարերում է ստեղծվել։
  • Աղքատությունը լավ է նրանով, որ թալանվելու վախից մարդ ազատվում է։
  • Ասում են, որ հանճարն անափ համբերություն է։ Այդ դեպքում ինչ ասել ամուսնության մասին։
  • Կյանքում պետք է հույսդ դնես միայն քեզ վրա, այն էլ ոչ շատ։
  • Եթե մենք ազատ օրերից հետո չաշխատեինք, ապա չէինք իմանա, թե ինչ բան է հոգնությունը։
  • Ձմռանն ամենահեշտ բանը պաղարյունությունն է։
  • Տարիքս չեմ կարող ասել. այն միշտ փոփոխվում է։
  • Ծույլն այն մարդն է, որը չի ձևացնում, թե աշխատում է։

Աղբյուրներ խմբագրել

  • Փշոտ մտքեր։ med-practic.com։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։