Սթիվեն Հոքինգ

ֆիզիկոս
(Վերահղված է Ստիվեն Հաուկինգից)

Սթիվեն Հոքինգ (անգլ.՝ Stephen Hawking, հունվարի 8, 1942 - մարտի 14, 2018), անգլիացի տեսական ֆիզիկոս։

Ստիվեն Հոկինգը

Քաղվածքներ

խմբագրել
  • Շատ մարդիկ կպնդեն թե սահմանական պայմանները ֆիզիկայի մաս չեն կազմում, բայց պատկանում են բնազանցության կամ կրոնին։ Նրանք կպնդեն թե բնությունը ամենայն ազատություն ուներ՝ աշխարհը սկսելու ոնց որ կկամենար։ Դա կարող է ճիշտ լինի, բայց նա նաև կարող էր դրան պատճառել, որ մի բոլորովին անկանոն ու պատահական ձևով զարգանա։ Բայց բոլոր ապացույցն այն է, որ նա զարգանում է մի կանոնավոր ձևով և որոշ օրենքների համաձայն։ Դրա համար խոհեմ կթվար ենթադրել թե սահմանական պայմաններն էլ են օրենքներով կառավարվում։
    • "Աշխարհի Քվանտ Վիճակը", Միջուկային Ֆիզիկա (1984)
  • Այն բանը, որ ես եմ արել դա է, որ ցույց տամ թե կարելի է աշխարհի սկսելու ձևը որոշել գիտության օրենքներով։ Այդ պարագայում, պետք չի լինի Աստծուն դիմել որոշելու համար թե աշխարհն ինչպես է սկսել։ Դա չի ապացուցում, որ Աստված չկա, այլ այն՝ որ Աստված պետք չէ։
    • Der Spiegel (գերմաներեն) (հոկտեմբերի 17, 1988)
  • Մենք միայն կապիկների մի առաջացած տեսակ ենք մի շատ միջակ աստղի մի փոքր մոլորակի վրա։ Բայց մենք կարող ենք Աշխարհը հասկանալ։ Դա մեզ մի շատ հատուկ բան է դարձնում։
    • Der Spiegel (գերմաներեն) (հոկտեմբերի 17, 1988)
  • Իմ բոլոր կյանքում, ես հրապուրված եմ եղել այն մեծ հարցի հետ որ մեր առջևում են, և փորյել եմ գիտնական պատասխաններ գտնել նրանց համար։ Գուցե դա է պատճառը, որ ես ավելի գրքեր եմ ծախել ֆիզիկայի մասին քան Մադոննան սեքսի մասին։
    • Նկարազարդված Ժամանակի Կարճ Պատմությունը (անգլերեն) (1996)
  • Ուրեմն Այնշտայնը սխալ էր երբ ասաց. «Աստված զառ չի խաղում»։ Սև անցքերի քննարկումը առաջարկում է, որ ոչ միայն Աստված զառ է խաղում, սակայն նա որոշ անգամներ մեզ շփոթեցնում է՝ նրանց նետելով այնպիսի տեղեր որտեղ նրանք չեն տեսնվում։