Վազգեն Ա
(Վերահղված է Վազգեն Iից)
Վազգեն Ա (ռումինահայ, աշխարհիկ անունն է՝ Լևոն Կարապետ Աբրահամի Պալճյան) (հոկտեմբեր 3, 1908 — օգոստոս 18, 1994), Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ կաթողիկոսը, հայագետ և ՀՀ ազգային հերոս։
Քաղվածքներ
խմբագրել- Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա։
- Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը։
- Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու։
- Անհավատ դառնալ հաճախ կնշանակե՝ սկսել զԱստված փնտրել։ Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա։
- Կրոնական բուն զգացումը իր խորքին մեջ ազգային բնույթ չունի։ Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման մեջ, այո՛, տվյալ ժողովուրդի մը հոգեվիճակին հատուկ ուրույն ձևերը ստացած է, այսինքն՝ ժողովուրդին հոգեկան և պատմական զարգացման հատուկ դրոշմը։
- Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն՝ ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ։
- Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը՝ առաքինություն։
Աղբյուրներ
խմբագրել- ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ, Յոթ միտք։ Granish.org (28.10.2012)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 22, 2015 թ.։