Վիկտոր Թուտելյան
հայ հիգիենիստ տոքսիկոլոգ
Վիկտոր Թուտելյան (ռուս.՝ Тутельян Виктор, փետրվարի 8, 1942, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բժիշկ, բժշկագիտության դոկտոր, ԳԱԱ արտասահմանյան անդամ և Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Քաղվածքներ
խմբագրել- Երբ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայից ես ստացա առաջին նամակը, իմ մտքում ասացի՝ եկել է ժամանակը, որ վճարեմ պարտքերս, դա արյան կանչ էր, որ գալիս էր հայրենիքից։
- Ես իմ հայ ժողովրդին միշտ համարել եմ իմաստուն, խելամիտ ազգ։ Բայց երբ եկա ու իմացա, որ շատերը դեմ են ցորենի ալյուրի հարստացմանը, խիստ զարմացա և հիասթափություն ապրեցի։ Չգիտես ինչու, սնունդը վիտամիններով հարստացնելու ծրագրի ընդդիմախոսներն այստեղ անչափ շատ են։
- Մենք Աստծո գործերին միջամտեցինք ավելի վաղ, երբ սկսեցին սպիտակ հաց ուտել։ Այսօր խանութներում վաճառվող սպիտակ հացը զրկվել է բնության տված միկրոսննդատարրերից ցորենի մշակման արդյունքում։ Իրականում, սպիտակ ալյուրի մեջ, ինչպես նաեւ սպիտակ հացի մեջ, գրեթե չկան օգտակար նյութեր, դրանք հեռացվել են ալյուրից այն աղալու ժամանակ։
- Դա դարի մարտահրավերն է, և ոչ մի երկրում հնարավոր չէ բնական սննդի միջոցով բավարարել օրգանիզմի միկրոսննդատարրերի պահանջարկը։ Ցորենի ալյուրի հարստացումը լիովին անվտանգ է և օգտակար։
- Բոլոր կանայք հղիության ժամանակ պետք է մտածեն իրենց ապագա երեխայի մասին։ Կինը պետք է զբաղվի իր երեխայի առողջությամբ՝ մինչ նրա ծնունդը, քանի որ դրա պատասխանատվությունը մոր վրա է։
Աղբյուրներ
խմբագրել- Ակադեմիկոս Թուտելյանին զարմացնում է, որ Հայաստանում ալյուրի հարստացման ծրագիրն ընդդիմախոսներ ունի Հայ բժիշկ Վիկտոր Թուտելյանի մեջբերումները