«Տերն ու ծառան», հայկական կատակերգական կինոնկար, որն առաջին անգամ ցուցադրվել է 1963 թվականին։ Ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի։ Ռեժիսորը Դմիտրի Կեսայանցն է, սցենարի հեղինակը՝ Երվանդ Մանարյանը։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մեր պայմանն էլ սա է... Մինչև կկվի ձեն տալը, մեզանից ով բարկանա, մի կթանի փողը տա մյուսին։
    • Տեր
  • Բա էդ օրենքը ու՞մ համար է։ Անթառամ, մի էն գիրքը բեր... «Եվ աշխատանքն է, որ քաղցրացնում է մարդու կյանքը, և ուժ տալիս նրան։ Եվ իզուր չէ ասել Սողոմոն իմաստունը, որ ծառի տակ պառկողի բերանը տանձ չի ընկնում»։ Հա՜... հետո, գլուխ Գիմ Դա. «Եվ այստեղ է ասել Տեր Սանտրոսը՝ ով ալարի, ոչ դալարի։» Եվ գլուխ Ռա Ջե, «Աշխատանքն է, որ կաթից կարագ է հանում, ալյուրից հաց և գաթա և շատ ուրիշ համով...»
    • Տեր
  • Հա՛, բարկանում եմ, վայ քու տված...
    • Ծառա

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Տերն ու ծառան (ֆիլմ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: