Օլգա Սանահյան

հայ արձակագիր, թարգմանիչ

Օլգա Հարությունի Սանահյան (հոկտեմբերի 3, 1920, Երևան - օգոստոսի 2, 2013, Երևան), հայ արձակագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ամեն մի էակ, որ ծնվում է, նրա հոգու մի անկյունն Աստված նախանշում է մայրենի լեզվի համար, ով այդ անկյունը բնակեցնում է օտար լեզվով, խաթարում է մարդ էակի կայացման բնական օրենքը, նա իր ազգը կճանաչի այլալեզու գրքերով։ Հոգու անջրպետ։
Նա ամեն օր իրեն կզգա օտար հագուստի մեջ, կցանկանա սեփականը հագնել, բայց դա չի լինի[1]։
  • Մայրական լեզուն մայրական կաթի հետ և ընդմիշտ[1]։
  • Ամեն մի ազգային գրողի ստեղծագործական ոլորտը իր տունն է, այսինքն՝ իր երկիրը, որը նրան ճանաչ է ու զգալի, ինչպես իր էությունը։ Բայց ստեղծագործ հոգին, հատկապես թարգմանչի հոգին փնտրում է նոր պատուհան՝ դեպի մի ուրիշ լույս, դեպի այլ մարդիկ ու աշխարհներ[1]։
  • Ժողովրդական խոսակցական լեզուն նույնքան պահանջկոտ է, քմահաճ, որքանև գրական լեզուն, մտքի շարադրանքը, նախադասության ընդհանուր բնույթը, շունչը, պետք է լինի բնական, այլապես լինում են անհաջող «կարկատաններ»[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Օլգա Սանահյան, «Հոգու տարածք», Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2006, 175 էջ:


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Օլգա Սանահյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: