Օլդոս Լեոնարդ Հաքսլի (անգլ.՝ Aldous Leonard Huxley, հուլիսի 26, 1894 - նոյեմբերի 22, 1963), անգլիացի արձակագիր, բանաստեղծ։

Օլդոս Լեոնարդ Հաքսլին 1954 թվականին

Քաղվածքներ

խմբագրել
  • Իսկ եթե մեր Երկիրը որևէ այլ մոլորակի դժո՞խքն է[1]:
  • Մարդկանց մեծ մասը ճանապարհորդում է միայն այն պատճառով, որ ճանապարհորդում են իրենց հարևանները[1]:
  • Ողբերգությանը մենք մասնակցում ենք, կատակերգությունը՝ միայն դիտում[1]։
  • Մեր շան համար մեզանից յուրաքանչյուրը Նապոլեոն է. ահա՜ թե ինչու են այդքան սիրում շներին[1]:
  • Պատմությունը նման է մսի պաշտետի. ավելի լավ է չնայել, թե ինչպես է այն պատրաստվում[1]:
  • Գովազդը ժամանակակից գրականության ամենահետաքրքիր և ամենադժվար ձևն է[1]։
  • Պաշտոնյայի սեփական կարևորության զգացումը հակադարձ համեմատական է երկրի կարևորությանը[1]:
  • Պատրանքների դեմ ամենահուսալի միջոցը հայելու մեջ նայելն է[1]։
  • Պատմության դասն այն է, որ մարդիկ պատմության դասերից ոչինչ չեն քաղում[1]:
  • Հեշտ վաճառվող գրքեր գրելու համար հարկավոր է ունենալ հեշտ վաճառվող ուղեղ[1]:
  • Էսսեն գրականության մի տեսակ է, որը թույլ է տալիս գրեթե ամեն ինչ ասել գրեթե ոչնչի մասին[1]:

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Օլդոս Հաքսլի հոդվածը նաև Վիքիպեդիայում: