Ֆելիսիտե Ռոբեր Լամենե
ֆրանսիացի գրող
Ֆելիսիտե Ռոբեր Լամենե (ֆր.՝ Félicité-Robert Lamennais, հունիսի 19, 1782 — փետրվարի 27, 1854), Ֆրանսիացի գրող, հասարակական գործիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Ամենասրբազան գործը դառնում է սրբապղծություն և գարշելիություն, եթե հանուն նրա հաղթանակի դիմում են հանցագործության[1]։
- Մենք բավականաչափ չենք պատկերացնում այն ամբողջ չարիքը, որը ընդունակ ենք միմիայն մեկ բառով պատճառել մեզ և ուրիշներին, այդ չարիքը գրեթե միշտ անուղղելի է[2]։
- Գիտե՞ք արդյոք, թե այս մարդը ինչ է խմում այն բաժակից, որը դողում է հարբեցողությունից դողացող նրա ձեռքում։ Նա խմում է իր կնոջ ու իր երեխաների արտասուքը, արյունը, կյանքը[3]։