Ժան դե Լաբրյուեր

(Վերահղված է La Bruyereից)

Ժան դե Լաբրյուերը (ֆր.՝ Jean de La Bruyère, օգոստոսի 16, 1645 — մայիսի 10, 1696), ֆրանսիացի ակնարկագիր և բարոյագետ։

Ժան դե Լաբրյուերը

Քաղվածքներ

խմբագրել
  • Աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան սիրեցյալի դեմքը, և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելի ձայնի հնչյունը[1]։
  • Բոլոր ձայներից ամենաքաղցրը այն կնոջ ձայնն է, որին մենք սիրում ենք[1]։
  • Նա, ով սիրահարվում է տգեղ աղջկա, սիրահարվում է կրքի ամբողջ ուժով, որովհետև այդպիսի սերը վկայում է կամ տղամարդու ճաշակի տարօրինակ քմահաճության մասին, կամ սիրեցյալի գաղտնի թովչանքների մասին, որոնք ավելի ուժեղ են, քան գեղեցկության թովչանքները[2]։
  • Կարոտել նրան, ում սիրում ես, շատ ավելի հեշտ է, քան ապրել նրա հետ, ում ատում ես[3]։
  • Երեխաներին պատժել այնպիսի զանցանքների համար, որպիսիք չեն կատարել, կամ թեկուզ խիստ պատժել մանր զանցանքների համար՝ նշանակում է զրկել նրանց ամեն տեսակի վստահությունից ու հարգանքից[4]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 54. ISBN 99941-807-0-3. 
  2. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 55. ISBN 99941-807-0-3. 
  3. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 56. ISBN 99941-807-0-3. 
  4. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 60. ISBN 99941-807-0-3. 
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ժան դե Լաբրյուեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: