Վահրամ Փափազյան
հայ արձակագիր, գրող, դերասան
(Վերահղված է Vahram Papazyanից)
Քաղվածքներ
խմբագրել- Սերը հավատի արտահանությունն է, իսկ հավատը մարդ մնալու կարևորագույն պայմանը[1]։
- Ոչինչ չկա ավելի վանող, ինչքան քաղաքավարությամբ քողարկված գռեհկությունը[2]։
- Լեզուն դերասանի համար նույնն է, ինչ նավագնացի համար Բևեռային աստղը[3]։
- Կյանքում ապուշը ապուշ է, բայց բեմում ապուշ խաղալ չի կարող[3]։
- Վատ դերասանին ծափահարությունները ավելի կփչացնեն[4]։
- Այն, ինչ թատերգություն ենք անվանում, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդագիտություն իր լայն առումով. հետևաբար և մարդագետ պետք է լինի դերասանը ոչ միայն իր արվեստով, այլև իր էությամբ (էջ 9)[5]։
- Բառը, ինչ լեզվի ուզում է պատկանելիս լինի, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկային տվյալ զգացման ձայնական ձևավորումը (էջ 36)[5]։
- Եվ անհամար են մարդկային զգացումները, ինչպես անսահման է մարդու զգալու կարողությունը (էջ 36)[5]։
- Սրիկայությունը վախկոտ է լինում (էջ 48)[5]։
- Ոճիրը խղճի ձայնի նախադուռը լինելով, իր սաղմնային վիճակում անգամ գեհենի նախահամը ունի (էջ 95)[5]։
- Մարդը թշվառ է, սակայն փառավոր է այդ թշվառությամբ, քանի որ ջանում է ազատվել նրանից (էջ 103)[5]։
- Ըմբռնել չարիքը նշանակում է դարմանումի ցանկություն ունենալ (էջ 103)[5]։
- Մեծ լինելու միակ պայմանը մարդու համար իր ոչնչությունը հասկանալն է (էջ 103)[5]։
- Դերասանները ժողովուրդ լինելով, ժողովրդի կենդանի փողհարությունն են (էջ 144)[5]։
- Հեղինակն իր ստեղծած կերպարի շրթներով խոսում է սեփական ցավերից և հույսերից (էջ 144)[5]։
- Առարկան գեղեցիկ է միայն բնության իրեն պարգևած հնարավորությունների սահմաններում (էջ 164)[5]։
- Ազատ հանճարը վերցնում է այն լավը, որ լսում է կամ տեսնում և իր սեփական օրենքով ու արվեստով վերակազմելուց հետո ծնունդ է տալիս նորին, սեփական ստեղծագործությանը (էջ 172)[5]։
- Աշխարհի բոլոր արժեքները հալածված լինելով իրենց հակոտնյայից, որ իրենցից է և ոչ դրսից, մնում են միշտ նույն անփոխարինելի հիմքը, որի վրա բարձրանում է մարդը և մարդու աշխարհը (էջ 188)[5]։
- Մարդկանցից երջանիկ է միայն նա, ով գոհ է իր վիճակից ու երկրպագում է արդեն եղածին (էջ 188)[5]։
- Հերոսությունը ոչ թե անհնարինը հնարավոր դարձնելու, այլ անխուսափելիին ենթարկվելու մեջ է (էջ 198)[5]։
- Զավակը ինչքան էլ մեծանա տարիքով, երեխա է իր մոր համար, որն իր գուրգուրանքով ուզում է պահպանել և պաշտպանել զավակին, թեկուզ նա մի արքա լինի (էջ 226)[5]։
- Կյանքում ամենագեղեցիկ էակն իսկ ամենատգեղ կմախքով է կանգուն (էջ 281)[5]։
- Ինքն իրեն լավ ճանաչելով է, որ կարելի է ուրիշին ճանաչել (էջ 401)[5]։
- Սրի երկարությունը կամ կարճությունը մեծ ազդեցություն ունի մենամարտի ընթացքի վրա և մի քիչ ավելի երկար սուրը, անփորձ ձեռքերի մեջ, մահաբեր կարող է լինել կարճ սրով զինված ախոյանի համար (էջ 415)[5]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 34. ISBN 99930-2-276-4.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 120.
- ↑ 3,0 3,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 97։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 98։
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 Վահրամ Փափազյան, «Համլետը ինչպես տեսա…», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968