Միխայիլ Պրիշվին
(Վերահղված է Михаил Пришвинից)
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միխայիլ Միխայլովիչ Պրիշվին (ռուս.՝ Михаи́л Миха́йлович При́швин, 1873 — 1954), ռուս, խորհրդային գրող։
Քաղվածքներ
խմբագրել- Բարոյականությունը բանականության ուժի հարաբերությունն է զգացմունքի ուժին։ Որքան ավելի ուժեղ է զգացմունքը և որքան նրան ավելի մոտ է բանականությունը, մարդն այնքան ավելի մեծ է նրա մարդկային գործերում։ Կան զգացմունքներ, որոնք լրացնում են և մթագնում են բանականությունը, և կա բանականություն, որը սառեցնում է զգացմունքների շարժումը։
- Բարձրագույն բարոյականությունը դա իր անձի զոհաբերությունն է հոգուտ կոլեկտիվի։
- Անհատապաշտությունն ընդգծված թուլություն է։
- Հողագնդի վրա ամեն գեղեցիկը արևից է, ամեն լավը՝ մարդուց։
- Կյանքը պայքար է հանուն անմահության․․․
- Այն լավագույնը, որ ես պահում եմ իմ մեջ, անջնջելի զգացմունքն է լավ մարդկանց նկատմամբ։
- Առանց հումորի ապրում են միայն հիմարները։
- Պետք է շատ միամիտ լինել գիրքը տող առ տող կարդալու համար, կամ էլ թե գիրքը պետք է այնպիսին լինի, որ հեղինակն ամբողջովին արտացոլված լինի ամեն մի բառի մեջ։
- Պետք է երազել ինչքան կարելի է շատ, ինչքան կարելի է ուժեղ, որպեսզի ապագան դարձնենք ներկա։
- Մեծագույն երջանկություն է քեզ չհամարել առանձնահատուկ, այլ լինել այնպես, ինչպես բոլոր մարդիկ են։
- Ճշմարտությունը խղճի հաղթանակն է մարդու մեջ։
- Կենսունակ ճշմարտությունն ապրում է և, ինչպես ամեն մի կենդանի բան, իր համար ճանապարհ է հարթում, ինչպես գարնանային ծիլը աղբրի մեջ։
- Մերձեցման առաջին պայմանը անկեղծությունն է։
- Մենք հաճախ ենք տեսնում, որ տղամարդը խղճուկի մեկն է, իսկ կինը հոյակապ է։ Դա նշանակում է, որ մենք չգիտենք այդ տղամարդու թաքնված արժանիքները, որոնք գնահատում է կինը․ դա ընտրովի սեր է, և հավանաբար, հենց դա է իսկական սերը։
- Վաղ թե ուշ բոլոր գաղտնինքներն էլ անպայման կբացահայտվեն։ Չկա ոչ մի գաղտնիք, որ չդառնա ակնհայտ։
- Իմաստունը կյանքի վերջում հասկանում է, որ մահը սարսափելի է միայն կողքից նայելիս, մոտիկ մարդկանց համար, բայց իր համար մահ չկա, և մարդը ինքն իր մեջ, ինչպես ծնվում է անմահ, այդպես էլ հեռանում է մեզանից։