«Ադամի մեղքը», հայ գրող Արտուշ Դանիելի Սահակյանի բանաստեղծությունների հավաքածուն։ Հրատարակվել է Երևանում՝ 1991 թվականին։ Ժողովածուն բաղկացած է «Հայրեններ», «Հազարից մեկը», «Քնարերգություն», «Խոհեր», «Քառյակներ» և «Պոեմներ» բաժիններից։

«Ադամի մեղքը» գրքի շապիկը

Քաղվածքներ «Հայրեններ» բաժնից

խմբագրել

Հայրենական

խմբագրել
  • Որ սևաշոր հարս չմնա,
Մայր չսգա որդու համար...
Որ արտերը խաղա ծթան,
Արեգակը ժպտա արդար։

Ով է գտնում...

խմբագրել
Ով հացն արդար է վաստակում։

Քաղվածքներ «Հազարից մեկը» բաժնից

խմբագրել

Վերքեր անցյալից

խմբագրել
  • Հարսին տարան դեզում պահին,
Զուգ-զարդարանք հանին հագեն,
Փեսի ձեռքը սուրը տվին,
Թևից քաշին մահուդ չուխեն...
  • Գել ու գազան հանդն էր վխտում
Այն թոհ ու բոհ դժար տարին,
չորեք կողմից զարկում, տանում
Էլ հորթ ու կով, ուլն ու մաքին։

Քաղվածքներ «Քնարերգություն» բաժնից

խմբագրել

Դու Լիլիթն ես

խմբագրել
  • Դու սահում ես, փախչում, կանչում,
Ինձ հույս տալիս լուսավոր,
Երկնավորից չես ամաչում,
Ես՝ Ադամս եմ մեղավոր։

Քաղվածքներ «Խոհեր» բաժնից

խմբագրել
  • Այդքան թովչանք ու քո հուրը,
Ու կյանք ծնող քո համբույրը
Տու՛ր աշխարհին, բոլոր մարդկանց։

Քաղվածքներ «Քառյակներ» բաժնից

խմբագրել
  • —Իսկ ես չունեմ մահվան ահը,
Անմահությունն է իմ մահը...
Ինքդ քո մեջ, քե՛զ դատիր...

Քաղվածքներ «Պոեմներ» բաժնից

խմբագրել

Ադամի մեղքը

խմբագրել
  • Բայց լսել եմ լեգենդացած
Դարերի զրույցն այս հին,
Որ արգելված մի պտուղով
Եվան խաբվեց, մերկացավ,
Բողբոջ կուրծը մեղքի գինով,
Մեղքի համով քաղցրացավ։

Աղբյուրներ

խմբագրել
  • Արտուշ Սահակյան, «Ադամի մեղքը»։ Բանաստեղծություններ, Արևիկ հրատարակչություն, 1991 թ., ISBN - 5-8077-0496-7։