Ադամ Սմիթ
Ադամ Սմիթ (անգլ.՝ Adam Smith, հունիսի 5, 1723, Կերկլոդի — հուլիսի 17, 1790, Էդինբուրգ), անգլիացի տնտեսագետ, փիլիսոփա։
Քաղվածքներ
խմբագրել- Բարոյականության ընդհանուր կանոնների նկատմամբ մեր հարգանքն ըստ էության պարտքի զգացումն է[1]։
- Որքա՜ն աշխատանքային օրեր, որքա՜ն անքուն գիշերներ, որքա՜ն մտքի ջանքեր, որքա՜ն հույսեր ու սարսափներ, ջանադիր ուսումնասիրության որքա՜ն երկարաատև կյանքեր են այստեղ ձուլված մանրիկ տպագրական տառերում և սեղմված մեզ շրջապատող դարակների նեղ արանքում[2]։
- Ճշմարտության որոշ բաժին պարունակող մոլորություններն ամենավտանգավորներն են[3]։
- Որպեսզի մարդկանց սովորեցնել սիրել արդարությունը, հարկավոր է նրանց ցույց տալ անարդարության հետևանքները[4]։
- Յուրաքանչյուր մարդու բնավորությունն ազդեցություն է գործում մյուս մարդկանց երջանկության վրա, նայած այն բանին, թե նա նրանց օգուտ բերելո՞ւ հատկանիշ ունի արդյոք, թե՞ վնաս[5]։
- Փառամոլությունը ոչ այլ ինչ է, քան անժամանակ փորձ մեծահռչակ համբավ ստանալու համար, նախքան մենք կվաստակենք այն[6]։
- Զայրույթի պահին ինքնատիրապետումը պակաս վեհ ու պակաս ազնիվ չէ, ինչպես և ինքնատիրապետումը սարսափի պահին[7]։
- Լրիվ արդարության, լրիվ ազատականության և լրիվ հավասարության հաստատում. Ահա այն շատ պարզ գաղտնիքը, որը ամենալավ ձևով է ապահովում բոլոր խավերի բարգավաճումը[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 132։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 294։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 381։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 428։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 541։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 630։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 660։
- ↑ Ադամ Սմիթ, Հետազոտություն ազգերի հարստության մասին,4-րդ գիրք, 9-րդ գլուխ,