Աիդա Գյումրեցի (1916 - 2001), հայ գրող։

Քաղվածքներ

խմբագրել
  • Հաճախ այն մարդիկ, ովքեր չեն փայլում արժանիքներով, շատ ինքնասեր ու ամբարտավան են լինում[1]։
  • Պատմությունն էլ մարդուն քիչ բան է սովորեցնում, քանի դեռ նա իր սեփական փորձով չի զգացել ամեն ինչ[1]։
  • Մի բան է կռվի մեջ մեռնելը, երբ կրակում ես թշնամու վրա, ուրիշ բան է, երբ մարդը դատապարտված է, անզեն և անզոր է փրկելու իր ու իր երեխաների կյանքը[1]։
  • Մարդը պետք է կարողանա դեմ կանգնել ճակատագրի բոլոր հարվածներին[1]։
  • Դժբախտության մեջ մարդիկ սփոփանքի կարիք ունեն[1]։
  • Իսկական սերը անձնազոհություն է։ Այն տրվում է անշահախնդիր, առանց պահանջելու, խնդրելով, պատասխան զգացմունքի մասին երազելով։ Ահա թե ինչու իսկական սերը անպարտելի է[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Գյումրեցի, Աիդա (1990) (in hy). Տղամարդկային համբերություն: Վեպ. Արևիկ. ISBN 9785807703118.