Անդրանիկ (պատմավեպ)
«Անդրանիկ», Սերո Խանզադյանի վեպը նվիրված Անդրանիկ Օզանյանին։ Վեպում նկարագրված են Առաջին համաշխարհային պատերազմի սարսափների ու կործանումների շրջանը, կայզերական Գերմանիայի միլիտարիստների ու թուրքական ցեղասպան զավթիչների վայրագությունները Արևմտյան Հայաստանում և Անդրկովկասում։ Վեպը հրատարակվել է Զորավար Անդրանիկի ծննդյան 125-ամյակի առթիվ։
Քաղվածքներ
խմբագրել- Անդրանիկ Օզանյանը շտապ իջավ վագոնից, չնկատելով շրջապատը, ոչինչ և ոչ ոքի։ Նրա զինվորական զգեստը սեղմ էր, գոտին՝ ձիգ։ Լայն, սափրած երեսին ընդգծված էր ուժգին վճռականություն, որ լինում է մեծ նպատակով շատ հեռվից վերջապես տեղ հասած ուղևորի մոտ։
- Հրայր Դժոխքը ձեռ էր առնում նրան. — Ողջ նպատակդ խեղդել ես բեղերիդ մեջ, Մուրադ։ — Ինքը՝ Հրայրը, միշտ սափրված էր, դեմքը երկարուկ, ճակատը բարձր։ Մուրադը չէր նեղանում նրանից, միայն ծիծաղում էր։
- Իր կյանքում երևի առաջին անգամ Անդրանիկը մտաբերեց աստծուն՝ տե՜ր, օգնական եղիր դժբախտ ազգիս հայոց։ Ներս մտավ հաստատուն քայլերով։ Միայն գլխի շարժումով բարևեց փոխարքային [Վորոնցով Դաշկովին]։ Այդտեղ հավաքված գեներալներից ոմանք դա գռեհկություն համարեցին, մյուսները՝ հանդգնություն, այն էլ մի հայ ատամանի՝ հայդուկի կողմից։ Փոխարքան, սակայն, ժպտաց, հրավիրեց նստել սեղանի մոտ՝ իր դիմաց։
- Մշուշի միջից հայտնվեց Գևորգ Չաուշի կենդանի պատկերը, ապա Աղբյուր Սերոբը, նրա պատանի որդին, եղբայրները, որ նույնպես ֆիդայի էին։ Երևացին մշեցի ֆիդայի Մարտիրոսը, Հրայրն ու էլի նահատակներ։ Լսեց նրանց ձայնը. — Շտապի՛ր, Անդրանիկ, Սասունի լեռները նորից կրակի մեջ են։ Շտապի՜ր...
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Խանզադյան, Ս. Ն. «Անդրանիկ»։ Վեպ. — Երևան։ «Խորհրդային գրող» հրատարակչություն, 1989 թ., 448 էջ։