Աննա Ֆրանկի օրագիրը
Աննա Ֆրանկի օրագիրը (հայտնի է նաև «Երիտասարդ աղջկա օրագիրը»), գիրք՝ գրված Աննա Ֆրանկի կողմից հոլանդերենով։ Նացիստական Գերմանիա|Նացիստական բռնազավթման ժամանակ Ֆրանկների ընտանիքը 2 տարի թաքնվել է. հենց այդ ժամանակ էլ աղջնակը գրեց իր օրագիրը։ Աննան օրագիրը սկսել է գրել 1942 թվականի հունիսի 12-ից, իսկ նրա վերջին գրառումը կատարվել է 1944 թվականի օգոստոսի 1-ին։ Ընտանիքը ձերբակալվել է 1944 թվականին, իսկ Աննա Ֆրանկը մահացել է 1945 թվականի փետրվարին տիֆից Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբարում։ Օրագիրը կարգավորել է Միփ Գիսը, այնուհետև այն փոխանցել է Աննայի հորը՝ Օտտո Ֆրանկին, ով ընտանիքից միակ փրկվածն էր։ Օրագիրը թարգմանվել է ավելի քան 60 լեզուներով։
Քաղվածքներ
խմբագրել- Շատախոսությունը կանացի սովորություն է, և դա ժառանգական է, իսկ ժառանգականության դեմ պայքարելը շատ դժվար է։
- Սիրո համար խոչընդոտ չկա։
- Իսկ ես չեմ ձգտում ավելորդ համեստության, ես գտնում եմ, որ վճռական մարդիկ կյանքում ավելի մեծ հաջողություններ են ունենում։
- Մարդուն կարող են բոլորը սիրել, բայց և նա մենակ կլինի, եթե մեկը չկա, որի համար նա «աշխարհում բոլորից թանկն է»։
- Ես վախենում եմ, որ նրանք, ովքեր ինձ գիտեն այնպես, ինչպես միշտ լինում եմ, հանկարծ հայտնաբերեն, որ ես ուրիշ կողմեր էլ ունեմ` շատ ավելի լավ, շատ ավելի բարի։ Ես վախենում եմ, որ սկսեն ինձ վրա ծիծաղել, ինձ սենտիմենտալ համարեն և լուրջ չընդունեն։ Ես սովորել եմ, որ իմ նկատմամբ լուրջ չեն վերաբերվում, բայց դրան միայն մակերեսային Աննա է սովոր, միայն նա կարող է դա հանդուրժել, իսկ մյուսը լուրջ է և խիստ անզոր։
- Այդ «լավ» Աննան երբեք չի երևում մարդկանց, բայց երբ ես մենակ եմ լինում, նա իշխում է։ Ես հաստատ գիտեմ, թե ինչպիսին եմ ուզում լինել` ինչպիսին կամ հոգով, բայց դժբախտաբար ես այդպիսին եմ միայն ինձ համար, և գուցե դա է պատճառը, որ ես բնավորությամբ ինձ խորն ու ծածկամիտ եմ համարում, իսկ ուրիշները` մարդամոտ ու մակերեսային։ Ներքուստ ինձ միշտ այն մաքուր և լավ Աննան է ուղղություն ցույց տալիս, իսկ արտաքուստ ես պարզապես ուրախ թռչկոտան այծ եմ։
- Չեմ կարողանում բոլորի ներկայությամբ լսել, ինչպես հարկն է, որովհետև լավ երաժշտությունն ինձ միշտ խորապես հուզում է։
- Նվաճել երջանկությունը, նշանակում է աշխատել դրան հասնելու համար, լինել լավ մարդ, և ոչ թե առևտուր անել կամ ծուլանալ։ Ծուլությունը կարող է հաճելի թվալ, բայց միայն աշխատանքն է մարդուն բավականություն պատճառում։
- Պարզապես հրաշք է, որ ես իմ բոլոր հույսերը դեռ չեմ կորցրել։ Եվ չէ՞ որ իմ բոլոր հույսերն անհեթեթ ու անիրագործելի են թվում։ Բայց ես, հակառակ բոլորի, ամուր կառչում եմ դրանցից, որովհետև հաստատ հավատում եմ, որ մարդը բարի է։ Ինձ համար աներևակայելի է ամեն ինչ կառուցել մահվան, դժբախտության ու քաոսի գաղափարի վրա։ Տեսնում եմ, որ աշխարհն աստիճանաբար ավելի ու ավելի է վերածվում անապատի, ավելի մոտիկից եմ լսում ամպրոպի ճայթյունը, որ կարող է և մեզ սպանել, լսում եմ միլիոնավոր մարդկանց տառապանքը և, այնուամենայնիվ, երբ նայում եմ երկնքին, մտածում եմ, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը, որ այս դժբախտությանը վերջ կլինի և աշխարհին նորից կտիրի խաղաղություն և հանգստություն։ Իսկ մինչ այդ ես պետք է բարձր պահեմ իմ իդեալը և գուցե այդ ժամանակ` ապագայում, այն, այնուամենայնիվ, իրականանա։
- Հուշերը զգեստներից թանկ են։
- Թուղթն ամեն ինչ հանդուրժում է։
- Չափից ավելի համեստ մի լինիր, Աննա, և ավելի շատ բանի կհասնես։
- Վճռական մարդիկ կյանքում ավելի մեծ հաջողություններ են ունենում։
- Բանն այն է, որ գրավչություն չեն ունենում, դրանք կարող են զարմացնել, ապշեցնել, սենսացիա առաջացնել, բայց նրանց պակասում է ձգողական ուժը, որը հատուկ է այն ամենին, ինչը գոյանում է աստիճանաբար, աճում է, զարգանում և հասնում կատարելության։
- Ես քեզ մի բան կարող եմ ասել. եթե ուզում ես մարդուն ճանաչել ինչպես որ հարկն է,պետք է գոնե մեկ անգամ վիճել նրա հետ:Միայն այդ ժամանակ կարելի է դատել նրա մասին։
- Երբեմն ես մտածում եմ գուցե Աստված ինձ փորձում է։ Ես պետք է աշխատեմ ինձ վրա առանց որևէ օրինակի և առանց որևէ օգնության, և փոխարենը ես ուժեղ կլինեմ և տոկուն։
- Պետք է լինել ոչ այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում, կամ հիմա էլ ես այն չեմ, ինչպիսին կուզեի լինել, և որ ամեն ինչ պետք է այնպես չանել, ինչպես ես եմ ուզում։ Ես ուզում եմ ուրիշ մարդ դառնալ, որովհետև ես այդպիսին չեմ, ինչպիսին կուզենայի լինել…
- Ինձ պետք չեն արտաքուստ ցուցադրվող նրբություններ, ինձ պետք չեն, այսպես կոչված, «անկեղծ-բարեկամական զրույցներ»։
- Հենց որ բերանս բաց եմ անում, նրանց արդեն թվում է, որ ես ավելորդ բան եմ ասում, բավական է որ լռեմ, և նրանց համար դա ծիծաղելի թվա, իմ յուրաքանչյուր պատասխանը` անպատկառություն, յուրաքանչյուր խելացի միտքս` նենգություն, եթե ես հոգնել եմ` ուրեմն ես ծույլ եմ, եթե մի կտոր ավելի եմ ուտում` եսամոլ եմ, հիմար, վախկոտ, խորամանկ. մի խոսքով բոլորը չես կարող թվարկել։ Ամբողջ օրը միայն կլսես, որ ես անտանելի արարած եմ, թեև ես ձևացնում եմ, որ ինձ համար ծիծաղելի է և ընդհանրապես արհամարհում եմ, բայց իրականում բոլորովին էլ անտարբեր չեմ լինում։
- Ամեն կշտամբանքի մեջ էլ ճշմարտություն կա։
- Սկսում եմ միջոցներ փնտրել դառնալու այնպիսին, ինչպիսին կուզեի, ինչպիսին կկարողանայի դառնալ, եթե…այո, եթե աշխարհում ուրիշ մարդիկ չլինեին..
- Ամեն մի երեխա ինքը պետք է իրեն դաստիարակի։
- Ավելի լավ է միանգամից անկեղծորեն ամեն ինչ ասել, հատկապես եթե դա անհրաժեշտ է։
- Մեկ լինում են երջանկության գագաթնակետին, մեկ գլորվում են վշտի անդունդը։
- Հիմար մարդիկ տանել չեն կարողանում, երբ ուրիշները մի որևէ բան իրենցից ավելի են անոււմ։
- Շատ էջեր ես կարող էի ջնջել կամ շուռ տալ, նախօրոք ներքևում գրելով. «Այդ բոլորը անցյալ է»։
- Ըստ էության, երիտասարդութունն ավելի մենակ է, քան ծերությունը։
Աղբյուրներ
խմբագրել- «Աննա Ֆրանկի օրագիրը», grqamol.am