Անջրպետ
Բուլղարացի գրող Պավել Վեժինովի վիպակը
«Անջրպետ» (բուլղ.՝ Бариерата), բուլղարացի գրող Պավել Վեժինովի պատմվածքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1976 թվականին։ Թարգմանվել է մի շարք լեզուներով՝ այդ թվում հայերեն 1981 թվականին։ Թարգմանիչ՝ Ս․ Հայրապետյան[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Կին չկա, որ կյանքում գեթ մի անգամ որևէ անմիտ ու անուղղելի բան արած չլինի։
- Ես ապրում էի վերջին հարկում, իմ վերև միայն երկինքն էր, ամպերը և փափկասուն, ծույլ մուսաները։
- Կյանքն ու մահը հավերժական լինելիության միմյանց հերթափոխող երկու պատրանքային դեմքերն են միայն։
- Ինչեր ասես, որ չեն պատահում կյանքում։ Հիմար, սովորական և, այդուհանդերձ, անսպասելի բաներ։
- Ավելի լավ է ինքդ քեզ ինչ-որ մեկը երևակայես, քան լինես ոչինչ։
- Ախր կարիքը ամեն բան կսովորեցնի, այնպիսի ուժ ես ստանում, որ հետո զարմանում ես՝ թե որտեղից։
- Տղամարդու համար այնքան էլ հաճելի չէ, երբ իրենից չեն ամաչում։
- Այս աշխարհում շտապելու հարկ չկա, բոլոր ճանապարհները չափված են։
- Քանի դեռ փողը կա աշխարհում, մարդիկ ինչպես էլ դիմակավորվեն, միշտ կմնան նույնքան ողորմելի ու գծուծ, ինչպես հիմա են։
- Մարդ պիտի հարգի իրեն։ Թեկուզ այն մի կաթիլ մարդկայինի համար, որ կա իր մեջ։
- Ոչ ոք, անշուշտ, չի կարող ճախրել երկնքում, ոչինչ չզոհաբերելով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 318.
Աղբյուրներ
խմբագրել- Պավել Վեժինով «Անջրպետ»։ grqamol.am (հուլիսի 26, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 15, 2015 թ․։