Արծիվ Վասպուրականի
«Արծիվ Վասպուրականի», Զարզանդ Դարյանի վեպը։
Քաղվածքներ
խմբագրել- Մանկության բույրերը չեն մոռացվում հավիտյան։
- Թշնամին այլևս չէր կարող հանդուրժել։ Պետք էր բռնի ուժով ընդունել տալ մարգարեի հավատը։ Սկսեցին կոտորածն ու բռնությունները։ Առաջին հերթին հարկավոր էր ոչնչացնել սուրբ մասունքները, ավերել սրբավայրերը։ Եվ հիսուն տարի առաջ տեղի ունեցավ դավանափոխության ամենամեծ արշավանքը։ Տաճիկները հարձակվեցին Վանա սուրբ Խաչի վրա, անարգեցին այն, քարուքանդ արին մատուռը։ Բայց կարճ տևեց նրանց հաղթանակը։ Քաղաքացիները՝ ծեր ու երեխա, զենքով, պարսատիկով ու քարերով, թափվեցին բռնադատիչի վրա, երեք օրվա ծանր կռիվներից հետո ետ խլեցին սուրբ Խաչը, գրավեցին միջնաբերդը և հաստատվեցին այնտեղ։
- Թշնամին վերջնականապես համոզվեց, որ Վանն աննվաճ է, քանի դեռ այնտեղ շնչում է թեկուզ մի հայ։
- Ընկերների բաժանումից հետո տասնյակ տարիներ էին անցել, շատ ջրեր էին հոսել և մեծ ու փոքր շատ դեպքեր էին տեղի ունեցել այդ միջոցին։ Մինչ դեռ նրանք երկուսն էլ հայրենիքից հեռու, օտար հորիզոններ ընկած՝ սակավ տեղեկություն ունեին միմիյանցից։
Աղբյուրներ
խմբագրել- Զարզանդ Դարյանի «Արծիվ Վասպուրականի»։ Grqamol.am։ Վերստացված է՝ հունվարի 23, 2016 թ.։