Արմեն Ջիգարխանյան
հայ թատերական ռեժիսոր, ձայնային դերասան, դերասան
(Վերահղված է Արմէն Ջիգարխանեանից)
Արմեն Ջիգարխանյան (հոկտեմբերի 3, 1935, Երևան), ԽՍՀՄ և ռուսական կինոյի և թատրոնի հայազգի դերասան[1], թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1985)[2]։
Քաղվածքներ
խմբագրել- Մեր կյանքի ամեն մի տարիքի մեջ մտնում ենք որպես նորածին և հաճախ, չնայած ապրած տարիներին, լինում ենք անփորձ[3]։
- Երբեմն մարդիկ սարսափելի հարցեր են տալիս։ Մի անգամ ընկերներիցս մեկը, ոչ դերասան, հարցրեց. «Երբ դուք բեմի վրա ուտում եք՝ դրա համար վճարո՞ւմ եք, թե՞ ոչ»։
- Եթե ուզում ես հասկանալ, թե ի՞նչ է կատարվում քո գլխում և սրտում, լսիր և կարդա դասականներին։
- Կյանքում հաջողությանը սպասելիս մարդ պետք է ծանրակշիռ լինի։
- Սիրում եմ Ռոբերտ դե Նիրոյին. նրա աչքերը միշտ փոխվում են։
- Մենք ապրում ենք վախի ներքո։ Մենք վախենում ենք, որ մեզ չեն հասկանա, մեր մասին վատ բաներ կմտածեն։
- Մեր օրերում հեռուստատեսության, ամսագրերի, ֆիլմերի գլխավոր նպատակը ոչ մեկին չանհանգստացնելն է։ Նրանք զբաղված են միտքը քնեցնելով։
- Երեխաները հիշում են ոչ թե խոսքերը, այլ արարքները։
- Ժամանակակից կինոն ինձ չի հետաքրքրում, անգամ, եթե ես խաղում եմ տարբեր մանր դերեր։
- Ինձ մի մարդ շատ լավ բացատրեց, թե ինչ է գեղանկարչությունը։ Նա ասաց, որ եթե դուք ուզում եք հայտնվել այդ կտավի մեջ, ուրեմն դա լավ նկար է։ Նույնը կարելի է ասել երաժշտության և մյուսների մասին։
- Եթե հասարակությունը չունի իդեալներ՝ նրան թատրոն պետք չէ։
- Երբ մեր մեջ առաջանում է ինչ–որ դատարկություն, մենք փորձում ենք այն լցնել։ Ինչ-որ մեկը քարտերով է խաղում, իսկ ես այդ դատարկությունը լցնում եմ կենդանիներով. անվերջ կարող եմ նայել Animal Planet ալիքը։
- Մարդ չի կորցնում իր երիտասարդությունը, եթե դեռ ի վիճակի է զարմանալ։ Զարմանքն ամեն ինչի հիմքն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արմեն Ջիգարխանյանի մասին Հայկական հանրագիտարանում
- ↑ Արմեն Ջիգարխանյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 127. ISBN 99930-2-276-4.
Աղբյուրներ
խմբագրել