Արսեն Հայրիյան
սոցիալ-հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր
Արսեն Պետրոսի Հայրիյան (հունիսի 1, 1929, Բաքու - հուլիսի 31, 2004, Երևան), հայ խորհրդային բժիշկ, սոցիոլոգ-հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր (1968), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1988), ԽՍՀՄ ԲԳԱ Ն․ Ա․ Սեմաշկոյի անվան մրցանակի դափնեկիր (1970), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1985), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։
Քաղվածքներ
խմբագրել- Գլխավորը մարդ լինելն է. ինչքան մարդ, այնքան էլ տարբեր ճակատագրեր ու ճամփաներ[1]։
- Վախը երբեմն անբուժելի հիվանդությունների պատճառ է դառնում[1]։
- Հիվանդանոցը, իհարկե, թանգարան չէ, և ոչ էլ թատրոն, - բայց հիվանդանոցը՝ անկախ մեր սիրելուց թե չսիրելուց առավել քան ամեն բան՝ մեզ միշտ էլ պետք է գալու[1]։
- Հանցանքները շատ տեսակների են լինում, - մեկը գլուխ է ջարդում, մյուսը հոգին է սպանում, եթե երկրորդին ներում են՝ հավատալով, որ կուղղվի, ապա պիտի ներել և առաջինին[1]։
- Իսկական բժիշկը նա է, որ հենց առաջին հայացքից զգա, թե ով է իր հիվանդը[1]։
- Չկա մայրերի համար ավելի մեծ երջանկություն, քան երբ նրանց զավակները, թողնելով քաղաքային կյանքի բոլոր վայելքները, հանուն հայրենիքի իրենց նվիրաբերում են գյուղական խուլ վայրերի լուսավորությանը[1]։
- Երազանքներն էլ սերունդների պես են...անցնում են հները, գալիս են նորերը...և երջանիկ են միայն նրանք, որ չեն դադարում երազելուց, որովհետև երազանք չունեցող մարդը նման է անպտուղ ծառի...առանց երազանքի, առանց ձգտման ոչինչ չի ստացվի...երազանքը պայքարի ոգին է, հենց այն, որ ոգևորում էր մեզ մեր անցած դժվարին ճանապարհին[1]։
- Խոսքն ավելի զորեղ է, քան դեղը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել