Բիբլիական (պոեմ)
«Բիբլիական», Հովհաննես Շիրազի պոեմներից։
Հատվածներ պոեմից
խմբագրելԵվ կռվի ելավ մահվան դեմ մահով,-
Գերեզմանի դեմ դնելով մանկան
Ոսկի օրոցքը՝ իր հույսն օրորոց։
Քաղվածքներ
խմբագրել- Ո՞ւր է տանում մեզ Շիրազը յուր բիբլիականներով. ստալինյան լուսավոր իրականությունը թողած՝ աստղերի մեջ է կյանք որոնում[1]։
- Ստորագրել են 26 գրող և քննադատ, 1976 թվական ՀԳՄ 7-րդ համագումար
- Համաշխարհային գրական գոհարներ եթե կազմվեին, ես մեծ սիրով տեղ կտայի «Էքսպրոմտին», «Բիբլիականին», որը փիփլիսոփայական մեծ տաղանդի գործ է։
- Միայն մեծ վշտից հառնած ազգի զավակը կարող էր երկնել «Բիբլիականը»։ Պոեմի սքանչելի երեսը համամարդկային խոհն է, աստառը` խորունկ ազգային ցավը։
- Հովհաննես Շիրազի «Բիբլիական» պոեմի մեջ վերածնվում, շքեղանում է հայ ժողովրդի հանճարը իր ամբողջական տիեզերական զորությամբ։ Հոգին շնչավորվում է։ Նշմարվում և հայտնվում է երգի ընթացքի ոսկե թելը, որ «Բիբլիական» պոեմը միացնում է Վիկտոր Հյուգոյի «Հնդկական մոգեր» պոեմին և Պյութագորասի «Լուկրեցիոսին»։
- ֆրանսիացի քննադատ Պիեռ Պարաֆ
- Հայրենական պատերազմից վերադառնալով՝ հանդիպեցի բանաստեղծական փոթորկի. հանճարեղի հանճարեղ գործը տպագրվել էր 1944 թվականին։ Եվ երբ կարդացի զինվորիս կրակված, նաև հաղթանակած սրտով, վերադարձա դեպի լիարժեք կյանք՝ անհուն բերկրանք զգալով։ Դա հանդիպում էր նոր Նարեկացու, նոր Աբովյանի, նոր Դանթեի, նոր Լերմոնտովի, նոր Գյոթեի ոգու հետ։ «Բիբլիականը» աշխարհաստեղծման նոր Աստվածաշունչ է։ Ցնցված էի, Շիրազը աներևույթ Աստծուն երևույթ է դարձրել, իջեցրել երկնքի խորթ հեռուներից... Այստեղ պիտանին ու հարկավորը մարդն է, մարդու հաղթանակը «անհայտ ոգու» նկատմամբ»։
- Շիրազի «Բիբլիական» պոեմը հայ գրականության մեջ անսովոր երևույթ է, մատերիալիստական փիլիսոփայական իմաստով չափազանց խորը, նա միաժամանակ ունի բարձր գեղարվեստական գրվածքի բոլոր արժանիքները. Շիրազին բնորոշ պատկերների թարմությունը և օրիգինալությունը պահպանվում են այս պոեմում, այդպիսիք զուգակցվում են նաև համեմատությունների, անսպասելի հակադրությունների հետ. Շիրազը մեր սրտից է խոսում, ինչքան ազգային, այնքան համամարդկային է նա։ «Բիբլիականից» ես գեղագիտական մեծ հաճույք ստացա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ԲԻԲԼԻԱԿԱՆՆԵՐԸ»։