Միխայիլ Լերմոնտով (հոկտեմբերի 15, 1814, Մոսկվա — հուլիսի 27, 1841, Պյատիգորսկ), ռուս բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր և նկարիչ։

Միխայիլ Լերմոնտով (1837)

Քաղվածքներ

խմբագրել
  • Ուրախությունները մոռացվում են, իսկ տրտմությունները՝ երբեք[1]
  • Տխրությունը դաժան տիրակալ է[1]։
  • Ինչ կլինեին մարդկության ամբողջ նպատակները, ամբողջ աշխատանքն առանց սիրո[2]։
  • Ուժով լի մտքերի վրա բառերը շարվում են ինչպես մարգարիտ[3]։
  • Խիղճը հիշողությունից ավելի ստույգ է[4]։
  • Հարգանքը սահմաններ ունի, իսկ սերը՝ ոչ մի սահման[5]։
  • Սերը, ինչպես հուրը, առանց սննդի հանգչում է[6]։
  • Խանդի համար ամեն ինչ պարզ է, բայց ապացույցներ չկան[7]։
  • Դաստիարակելը...ամենադժվար բանն է։ Մտածում ես՝ դեհ, ամեն ինչ այժմ վերջացավ։ Բայց դա այդպես չէ՝ դեռ միայն սկսվո՛ւմ է[8]։
  • Բազմաթիվ հանդարտ գետեր սկիզբ են առնում աղմկալի ջրվեժներով, բայց ոչ մեկը չի թռչկոտում ու չի փրփրում մինչև բուն ծովը։ Սակայն այդ հանդարտությունը հաճախ մեծ, թեկուզև թաքնված ուժի հատկանիշ է. զգացմունքների ու մտքերի լիությունն ու խորությունը թույլ չեն տալիս կատաղի պոռթկումներ[9]։
  • Ալեհերքը երբեմն լինում է խաբուսիկ.
Այդպես մամռածածկ դարավոր շիշը
Պահպանում է հին փրփրուն գինին[10]։
  • Կյանքը հավերժություն է, մահը՝ սոսկ ակնթարթ[11]։
  • Ոչ, մահից ես չեմ սարսափում երբեք,
Անհետ կորչելուց եմ վախենում ես...[12]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 111։
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 155։
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 281։
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 445։
  5. Բանականության սիմֆոնիա, էջ 476։
  6. Բանականության սիմֆոնիա, էջ 486։
  7. Բանականության սիմֆոնիա, էջ 502։
  8. Բանականության սիմֆոնիա, էջ 521։
  9. Բանականության սիմֆոնիա, էջ 560։
  10. Բանականության սիմֆոնիա, էջ 699:
  11. Բանականության սիմֆոնիա, էջ 704։
  12. Բանականության սիմֆոնիա, էջ 707։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Միխայիլ Լերմոնտով հոդվածը նաև Վիքիպեդիայում: