Բոդո Շեֆեր (գերմ.՝ Bodo Schäfer, սեպտեմբերի 10, 1960, Քյոլն, Գերմանիա), գերմանացի ֆինանսական խորհրդատու, գործարար և գրող։

Բոդո Շեֆեր

Քաղվածքներ խմբագրել

  • Խնայեք ձեր շահույթի 25%-ը և գերշահույթի 50%-ը առանձին հաշվի վրա։ Հետագայում ներդրեք այդ գումարները։ Բանկերը կոպեկներ են վճարում ձեզ և ձեր գումարը փրկում են միայն արժեզրկումից[1]։
  • Խնայեք։ Միայն եթե խնայում և ներդնում ես քո գումարը, կկարողանաս միլիոնատեր դառնալ մի քանի տարուց։ Սպառողական ապրելակերպը չի հանգեցնում բարօրության աճի[1]։
  • Սիրեք փողը։ Մեր խնդիրն այն է, որ մենք վատ ենք վերաբերվում փողին։ Հոգ տարեք նրա մասին։ Ոչ ոք չի ասում, որ պետք է հրաժարվել հաճույքներից, բայց ամեն ինչ պետք է խելամիտ սահմաններում լինի[1]։
  • Ձեր ֆինանսական պլանը կազմեք 7-10 տարվա համար։ Որոշեք, թե ինչի եք ձգտում և որքան գումար եք ցանկանում աշխատել մեկ տարի հետո, երկու տարի հետո, հինգ տարի հետո և այդպես շարունակ։ Որոշեք, թե ինչ պետք է անեք այդ ամենի համար[1]։
  • Երազանքները չպետք է մանր լինեն։ Մտածեք գլոբալ։ Երազեք միլիարդների մասին, մեծ հաջողության մասին։ Մեծ երազանքները բաժանեք ոչ մեծ նպատակների։ Հետևողականորեն հասեք այդ ոչ մեծ նպատակներին, որոնք կտանեն ձեզ դեպի ձեր մեծ երազանքը[1]։
  • Ձեր մտածողության սկզբունքները պետք է միլիոնատերի կամ միլիարդատերի սկզբունքներ լինեն։ Փորձեք առաջնորդվել այնպիսի արժեքներով, ինչպիսիք նրանք ունեն[1]։
  • Ինքնավստահ եղեք։ Փողերը ձգտում են դեպի ինքնավստահ մարդիկ։ Վստահ եղեք ձեր հաջողության մեջ, անգամ եթե գործերն այնքան էլ լավ չեն գնում։ Ես սնանկ էի 26 տարեկանում ու կորցրել էի ամեն ինչ, բայց գտա իմ մեջ ուժ ոտքի կանգնելու և միլիոնատեր դառնալու համար[1]։
  • Մի վախեցեք խնդիրներից։ Սովորեք ուրախանալ խնդիրների ու անհաջողությունների համար։ Մեծ նպատակները մեծ դժվարություններ ու մեծ խնդիրներ են ծնում, բայց այդ խնդիրները հաղթահարելով՝ մենք ուժեղ ենք դառնում[1]։
  • Ընկածը, վեր կենալով, դառնում է ավելի ուժեղ։ Հիշեք այս մասին ամենադժվար իրավիճակներում։
  • Ֆինանսական ազատության կարելի է հասնել՝ միայն ֆինանսական սահմանափակումների միջով անցնելով։ Ֆինանսական բարօրություն անհնար է ունենալ առանց սեփական ծախսերը որոշելու ու պլանավորելու[1]։
  • Եթե դուք որոշել եք ինչ-որ բան անել, բայց չեք սկսել դա անել մոտակա 72 ժամվա ընթացքում, ապա 85% դեպքերում դուք դա այդպես էլ չեք անի[1]։
  • Հավատո՞ւմ եք դուք, որ կհարստանաք։ Կարևոր չէ՝ հավատում եք դուք, թե ոչ, բայց եթե դուք հետևեք ֆինանսների կառավարման պարզ սկզբունքների, դուք անպայման կհարստանաք։ Ոչ ավելի ուշ, քան 7-10 տարվա ընթացքում։ Սովորեք ճիշտ վերաբերվել ձեր գումարին հենց հիմա[1]։
  • Մեր ջանքերի միայն 20%-ն է հանգեցնում 80% արդյունքների։ Հետևաբար մյուս 80%-ը ընդամենը բերում է մեզ 20% արդյունք[1]։
  • Հարստությունը մեր իրավունքն է, որ տրված է մեզ ի ծնե։ Հարուստ լինելու համար պարտադիր չէ հարուստ ընտանիքում ծնված լինել, ստանալ լավ կրթություն և այլն և այլն։ Բավական է միայն փողին ճիշտ վերաբերվել և ձգտել կատարելության[1]։
  • Ինքնավստահությունն ու դրական մտածողությունը ֆինանսական հաջողության կարևոր բաղկացուցիչներն են։ Հաջողության նոթատետր ունեցեք։ Գրի առեք այնտեղ 5 բան, որը դուք այդ օրը լավ եք արել։ Եթե այդքան բան չկա մեկ օրվա ընթացքում, պարզապես գրեք, թե ինչով է ձեզ դուր եկել այդ օրը[1]։
  • Մտածեք ձեր առողջության մասին։ Հաջողությունն անհնար է առանց լավ առողջության։ Հարստությունը առանց առողջության ձեզ երջանկություն չի բերի[1]։
  • Դուք միշտ պետք է ունենաք ֆինանսական պահուստային ֆոնդ առնվազն 6 ամսվա կյանքի համար։ Դուք կարող եք կորցնել աշխատանքը, եկամուտները, աշխատունակությունը, ինչ-որ տեղից գումար վերցնելու հանարավորությունը։ Ցավոք շատ հաջողակ բիզնեսմեններ մոռանում են այս շատ կարևոր կանոնի մասին[1]։
  • Լավ եկամուտների համար պետք են լավ գիտելիքներ։ Փորձեք անդադար սովորել, կարդալ, ընդլայնել աշխարհայացքը։ Հիմարների բախտը միայն խաղատանն է բերում, այն էլ՝ ոչ միշտ[1]։
  • Կապիտալիզմը մի մեծ ջրավազան է, որը լի է կոկորդիլոսներով։ Չի կարելի մոռանալ, թե ինչ ժամանակներում եք դուք ապրում։ Կենդանի կմնա միայն ուժեղագույնը, հարուստ կլինի և իր հարստությունը կպահպանի միայն ուժեղագույնը[1]։
  • Հարստությունն այն է, ինչը դուք խնայել եք կամ մի կողմ եք դրել, այլ ոչ թե այն, ինչը դուք ծախսել եք խաղատանը, ռեստորանում կամ խանութում[1]։
  • Ձեզ չե՞ն վճարում այնքան, որքան դուք արժանի եք։ Ոչ, եթե դուք աշխատում եք այդ գումարի դիմաց, նշանակում է՝ դուք հենց այդքանի էլ արժանի եք։ Եթե ինչ-որ բան ձեզ չի բավարարում, փոխեք աշխատանքը, կենսակերպը, ինքներդ ձեզ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել