Գերդ Նյուքվիսթ (նորվ.՝ Gerd Nyquist, մարտի 15, 1913, Քրիստիանիա - նոյեմբերի 22, 1984, Օսլո), նորվեգացի գրող, առավել հայտնի է իր դետեկտիվ վեպերով։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդասպանը...մնում է մարդասպան...քանի դեռ հանցագործությունը կատարված չէ։ Իսկ հետո սկսվում է հակազդեցությունը։ Բոլոր ոչ պրոֆեսիոնալ մարդասպանների մոտ, բոլորի, ովքեր պահպանում են գեթ ինչ-որ խղճի մնացորդ։
  • Ամենվախկոտները, նրանք, ովքեր չեն համարձակվում վերադառնալ հանցագործության վայրը, պարզվում է, որպես կանոն, ամենահաջողակներն են։ Հաջողակներ այն իմաստով, որ նրանց բանտ չեն նստեցնում։
  • Մարդասպանի հոգին, նրա մտքերի ընթացքը՝ առեղծվածային երևույթ է...
  • Պատահում է, որ հանցագործը շտապում է, ադ պատճառով էլ շպրտում է զենքը։ Բայց կան ուրիշ պատճառներ էլ. զենքը դառնում է կատարվածի խորհրդանիշը։ Նետելով զենքը՝ հանցագործության խոհրդանիշը, մարդը, կարծես թե, ջնջում է իր արարքը...
  • Այն ամուսնությունը, որ անցնում է առանց ամաններ կոտրելու, աննորմալ ամուսնություն է։
  • Յուրաքանչյուր դեռահաս, ինչպես և յուրաքանչյուր նորածին, անհատականություն է, ընդ որում անհամեմատ ավելի մեծ չափով, քան մեծահասակները։
  • Որոշ մարդիկ ամբողջ կյանքում քայլում են պիտակներով։ Երբ մարդիկ ուրիշներին և ամենից առաջ իրենց ցանկանում են համոզել, որ իրենք այնպիսին են, ինչպիսին ցանկանում են, նրանք միշտ էլ պիտակներ են կրում։
  • Միշտ էլ սարսափելի է տեսնել, թե ինչպես մարդը հանում է դիմակը և դադարում մարդ լինելուց։
  • Ավելի լավ է հինգ րոպե վախկոտ լինել, քան ամբողջ կյանքում դիակ լինել։
  • Արվեստը այն չէ, որ այնպես ստեն, որպեսզի բոլորը կարծեն իբր դուք ճշմարտությունն եք ասում. արվեստը այն է, որ ճշմարտությունն այնպես ասեն, որպեսզի բոլորը կարծեն, իբր դուք ստում եք։

Աղբյուրներ

խմբագրել
  • «Խոտը ոչինչ չի թաքցնում», Գերդ Նյուքվիսթ, Երևան, «Արևիկ», 1990
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գերդ Նյուքվիսթ հոդվածը նաև Վիքիպեդիայում: