Գևորգ Դևրիկյան
հայ արձակագիր
Գևորգ Դևրիկյան (հոկտեմբերի 1, 1937, Դոնի Ռոստով — սեպտեմբերի 5, 1996, Երևան), հայ արձակագիր, հրապարակախոս։
Քաղվածքներ
խմբագրել- Սերը չի հարցնում թե սիրտը հարստի է, թե տառապյալի և գալիս է բույն է դնում և չի ելնում այնտեղից[1]։
- Բազեին պիտի սիրել ու ոչ կռկռան ագռավու ձագին[2]։
- Ամեն գիր գիտցող չէ, որ հիշատակ է թողնում իրենից հետո եկողներին[3]։
- Հողը թողնելուց հետո քարը միշտ էլ կարելի է թողնել։ Կարևորը հողը պահելն է[4]։
- Լեզուն կենդանի է խոսքով[5]։
- Լեզուն էլ նման է լույսին արեգական։ Թե ամպի տակ մտավ՝կխավարի։ Ասել է թե չխոսվեց՝ կմոռացվի[5]։
- Գանձ է մեր լեզուն, գանձ ոսկու և որքան պեղես, նոր փայլ կտեսնես ու ձույլ ոսկի կհանես[6]։
- Ուրացած մարդը երամից հետ ընկած թոչուն է, որ այլևս չի գտնելու ճամփան և կորչելու է անհետ[7]։
- Գիրը հնչմամբ է լեզու, հնչմամբ է ապրող ու ապրեցնող։ Գիրը լեզվի հարատևությունն է, իսկ մայրենին՝ ազգի[8]։
- Մայրական խոսքը երբեք չի մոռացվում[9]։
- Աշխարհի երեսին ինչ օգտակար է՝ դառն է և այդ դառնության մեջ է օգտակարությունը[10]։
- Մարդ երբեմն շատ ավելի է վստահում դիմացինին, քան ինքն իրեն[11]։
- Ամեն ժողովուրդ պարտավոր է աչքի լույսի պես պահել իր մայրենի լեզուն, հակառակ դեպքում կարժանանանք սերունդների նախատինքին ու նզովքին[12]։
- Հայրենասիրությունը մերթ անցյալի հերոսական գործերի փառաբանումն է, մերթ ապագան պայծառ տեսնելու անսահման հույս՝ հայրենի երկրի համար նույնիսկ ամենամռայլ ու ծանրագույն ժամանակներում[13]
- Հայրենիքը միայն լեռ ու դաշտը չէ, այլ առաջին հերթին ժողովուրդն է, և ով ժողովրդին է ծառայում, նա ծառայում է իր հայրենիքին, մտահոգվում նրա բախտի ու ապագայի համար (էջ 8)[13]։
- Հոր ու մոր արյունը քաղցր է, հայրենիքի հողն ու ջուրն՝ անուշ (էջ 9)[13]։
- Ով չի սիրում իր հայրենիքը, իր ծնող մորը, նա չի կարող սիրել և ուրիշներին (էջ 10)[13]։
- Ստեղծագործող, արարող մարդը միշտ էլ կյանքի իմաստը և բովոնդակությունը տեսել է ծանր ու տառապագին, բայց մարդկությանն օգտակար աշխատանքի մեջ (էջ 15)[13]։
- Երբ անհատը պարզ գիտակցում է իմաստը կյանքի, նրան արդեն ոչինչ սարսափելի չէ, նա ապրում ու գործում է մարդկության բարօրության համար, հայրենի երկրի երջանկության համար (էջ 18)[13]։
- Ուժեղ ու կամային հոգիների համար չկա հուսահատություն ու հուսալքություն (էջ 19)[13]։
- Պետք է պայքարել ու հաղթահարել դժվարությունները, դրա մեջ է կյանքի իմաստը, դրա մեջ է մարդու երջանկությունը (էջ 20)[13]։
- Վեհ ու ազնիվ նպատակները միշտ էլ եղել են կյանքի առաջմղիչ ուժը (էջ 21)[13]։
- Ընտրած իդեալին հասնելը դառնում է ոչ միայն ձգտում ու ցանկություն, սկզբունք ու գաղափար, այլև բարձր նպատակ (էջ 22)[13]։
- Միշտ էլ ազնիվ նպատակներն իրագործվել են ազնիվ ուղիներով ու միջոցներով (էջ 23)[13]։
- Երախտագիտությունը երբեք էլ կապ չունի նյութականի հետ, այն նյութապես չէ, որ վարձատրվում է։ Դա բարոյական չափանիշ է։ Դիմացինի մի բարի խոսքը, մի ջերմ շնորհակալությունը, մի ջերմ նայվածքը քո արած լավ արարքի փոխարեն ջերմացնում է սիրտդ, և դու հազարապատիկ վարձատրված ես զգում քո կատարածի համար (էջ 40)[13]։
- Փոթորիկի ատեն քեզ պատսպարող ծառը երբեք մի կտրեր (էջ 40)[13]։
- Երախտագիտությունն ամենամեծ առաքինությունն է, իսկ շնորհակալական զգացումը զարդարում է մարդուն (էջ 43)[13]։
- Չարին վարժված, չարը սիրող մարդը երբեք էլ չի հասկանա բարու իմաստն ու էությունը (էջ 44)[13]։
- Ով չգիտե սիրել, նա չգիտե և ատել ու այդպիսի մարդու համար ամեն ինչ մեկ է (էջ 44)[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գևորգ Դևրիկյան, Մանկության տունը։ Պատմվածքներ։ Երևան, Արևիկ, 1989, 504 էջ (էջ 16)
- ↑ Գևորգ Դևրիկյան, 1989, էջ 18
- ↑ Գևորգ Դևրիկյան, 1989, էջ 24
- ↑ Գևորգ Դևրիկյան, 1989, էջ 48
- ↑ 5,0 5,1 Գևորգ Դևրիկյան, 1989
- ↑ Գևորգ Դևրիկյան, 1989, էջ 52
- ↑ Գևորգ Դևրիկյան, 1989, էջ 53
- ↑ Գևորգ Դևրիկյան, 1989, էջ 65
- ↑ Գևորգ Դևրիկյան, 1989, էջ 74
- ↑ Գևորգ Դևրիկյան, 1989, էջ 89
- ↑ Գևորգ Դևրիկյան, 1989, էջ 93
- ↑ Գևորգ Դևրիկյան, 1989, էջ 468
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 Գևորգ Դևրիկյան։ Հարգանք։ Հրապարակախոսական հոդվածներ-Երևան, Լույս,1987, 272 էջ