Ելիզավետա Պաուլինա Օտիլիա Լուիզա ցու Վիդ (գերմ.՝ Elisabeth zu Wied, 29 դեկտեմբերի, 1843, Մոնտեպոս ամրոց Նոյվիդի մոտ – 18 փետրվարի, 1916, Բուխարետ), Ռումինիայի թագուհի, գրող (Կարմեն Սիլվա կեղծանունով)։ Գրել է գերմաներեն, ինչպես նաև ռումիներեն և այլ լեզուներով։

Ելիզավետա ցու Վիդ

Քաղվածքներ

խմբագրել
  • Աֆորիզմը մեղվի նման է․ նրանում և՛ ոսկեգույն մեղր կա, և՛ թունավոր խայթ[1]։
  • Երջանկությունն այն միակ բանն է, որ կարելի է տալ ուրիշին՝ քեզնից ոչինչ չխլելով[1]։
  • Սիրած մարդու խանդը պատիվ է, ամուսնու խանդը՝ վիրավորանք[1]։
  • Երբ հույսը մեզ լքում է, նա գնում է մեզ համար գերեզման փորելու[1]։
  • Երիտասարդությունը դատապարտում է, ծերությունը մեղքերին թողություն տալիս[1]։
  • Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան խնամքով ես փորձում թաքցնել, այնքան շատ է երևում[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 388։