Երեք Դյումա
«Երեք Դյումա», Անդրե Մորուայի վեպը երեք Դյումաների մասին։ Հրատարակվել է Երևանում 1965 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Որոշ ընթերցողների գուցե տարօրինակ թվա, որ ես այս աշխատության մեջ այդքան մեծ ուշադրություն եմ դարձրել Դյումա որդու վրա։ «Ո՞ր Դյուման, - հարցում էր Հանրի Կլուարը և պատասխանում`, Միակը` նկատի ունենալով Դյումա հորը։ Ես հուսով եմ, որ այդ անաչառ քննադատին պետք է դրդել վերանայելու իր տեսակետը։ Նրանց սիրած հերոսները Արդարությունն իրագործողներն են. Դյումա հոր մոտ` հրացանակիրները, Դյումա որդու մոտ` բարոյախոսները։
- Մարդու խառնվածքին ծանոթ լինելը դեռևս բավական չէ նրա ճակատագիրը հասկանալու համար. վերջին հաշվով խառնվածքը լոկ հենքն է, որի վրա իրենց բանվածքներն են գործում կամքն ու իրադարձությունները[1]։
- Կարևորն է պատմել Դյումայի բնավորության մասին, որը ձևավորվում էր Ժառանգականության և դաստիարակության համատեղ ազդեցությամբ։ Դյուման նման էր տարերային ուժի, կարողանում էր արտահայտել կյանքի դրամատիզմը, որի կարիքն այն ժամանակ այնքան մեծ էր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Մորուա, Երեք Դյումա, Երևան, 1965թ.