Էմիլ դը Ժիրարդեն
Էմիլ դը Ժիրարդեն (ֆր.՝ Émile de Girardin, հունիսի 22, 1802 — ապրիլի 27, 1881), ֆրանսիացի գրող, լրագրող, հրատարակիչ, քաղաքական գործիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Խոսքի ուժն անսահման է։ Հաջող բառը հաճախ բավական է եղել կանգնեցնելու փախուստի մատնված զորքին, պարտությունը վերածելու հաղթանակի և փրկելու երկիրը[1]։
- Ուտոպիա՝ այսպիսին է այն անունը, որով տգիտությունը, հիմարությունը և անվստահությունը միշտ մեծարել են մեծ մտահղացումները, հայտնագործությունները, ձեռնարկումներն ու գաղափարները, որոնք փառք են բերել իրենց դարին, ծառայել են որպես մարդկային առաջադիմության դարաշրջան[1]։