Էմի Ուայնհաուս
Էմի Ուայնհաուս (անգլ.՝ Amy Winehouse) (սեպտեմբերի 14, 1983, Լոնդոն, Միացյալ Թագավորություն — հուլիսի 23, 2011, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ, հայտնի է իր կոնտրալտո վոկալով[1] և երաժշտական ժանրերի՝ R&B-ի, սոուլի և ջազի խառնուրդների էքսցենտրիկ կատարմամբ[2]։ Քննադատների կողմից ճանաչվել է 2000-ականների լավագույն բրիտանացի երգչուհիներից մեկը[3]։
Քաղվածքներ
խմբագրել- Ամենամեծ սխալը, որ կարող են թույլ տալ ծնողները, երեխաներին վատ երաժշտության տակ մեծացնելն է։
- Ես հասարակ մարդ չեմ։ Թեկուզ նրա համար, որ, վերջին հաշվով, թքած ունեմ ամեն ինչի վրա։
- Ինձ հարկավոր չէ ինչ-որ մեկի օգնությունը, որովհետև, եթե ես չկարողանամ ինքս ինձ օգնել, ուրիշ ոչ ոք չի կարողանա։
- Իմ տարիքի մարդկանց մեծ մասը երկար ժամանակ է ծախսում՝ մտածելով այն մասին, թե ինչ պետք է անի հետագա 5 կամ 10 տարվա ընթացքում։ Ուրեմն այսպես, այն ժամանակը, որ նրանք ծախսում են այդ մտածմունքների վրա, ես անցկացնում եմ խմելով։
- Ես գրում եմ միայն այն բաների մասին, որոնք կատարվել են ինձ հետ։ Այն բաների մասին, որոնք ուղղակի չեմ կարող թաղել անցյալում։ Փառք Աստծո, ես հակված եմ ինքնակործանման, այնպես որ, երգի թեմաներ միշտ կգտնեմ։
- Ես հավատացյալ չեմ։ Թեկուզ գիտեմ, որ հավատքը մարդկանց ուժ է տալիս։ Բայց ես հավատում եմ ճակատագրին և հավատում եմ, որ ոչինչ հենց այնպես չի կատարվում, այլ՝ ինչ-որ պատճառով։ Սակայն վերին ուժերը դրա համար պատասխանատու չեն։
- Երաժշտություն ստեղծելը նման է նրան, որ մասնակցես այն ճաշին, որին հրավիրված ես. դու պետք է գործես աստիճանաբար, այլ ոչ թե հերթով ամեն ինչի վրա «ընկնես»։
- Ես նրանցից չեմ, ովքեր փորձում են խլել իրենց փառքի 15 րոպեն։ Ես պարզապես երաժիշտ եմ և փորձում եմ ազնիվ լինել։
- Ես կհամաձայնեմ այն բանի հետ, որ տաղանդավոր եմ։ Բայց մի բան ևս հստակ է՝ ես չեմ ծնվել երգելու համար։ Ես ծնվել եմ նրա համար, որ լինեմ կին ու մայր և հոգ տանեմ ընտանիքիս մասին։
- Ես չեմ դատապարտում պատահական սեքսը։ Հասկանում եմ, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ողջունում եմ դավաճանությունը։ Բայց ինձ թվում է, որ դա մարիխուանա ծխելու նման է՝ ոչ մի լուրջ բան։
- Ոչ մի իմաստ չկա՝ բացի ճշտից ինչ-որ ուրիշ բան ասել։
- Ես բռնցքամարտիկ չեմ։ Բայց եթե ինձ պատին դեմ տան, ցանկացածի գլուխը կջարդեմ։
- Ինձ թվում է՝ կռվելու կարողությունը կախված չէ նրանից, թե ինչքան մեծ ես դու, այլ նրանից, թե ինչքան շատ է քո մեջ կատաղություն հավաքվել։
- Շրջապատում շատ չար մարդիկ կան, և դա այն պատճառով, որ նրանք չունեն ընկերներ։ Շփումը մարդկանց, մոր, տատիկի, շան հետ ամենալավ բանն է, ինչ քեզ հետ կատարվում է այս կյանքում։ Կոշիկներից ու պայուսակներից հետո, իհարկե։
- Դաջվածքները երբեք շատ չեն լինում։
- Կանայք միմյանց հետ խոսում են այնպես, ինչպես տղամարդը՝ տղամարդու։ Բայց կանայք միշտ ուշադրություն են դարձնում մանրուքների վրա։
- Եթե այլմոլորակայիններն ունեն հումորի զգացում, ապա ամենից շատ նրանց պետք է զվարճացնի այն, թե ինչպես ենք մենք սեքսով զբաղվում։
- Խելագարությունը կառավարելը բարդ չէ։
Աղբյուրներ
խմբագրել- Էմի Ուայնհաուսի կյանքի կանոնները։ 168.am (օգոստոսի 20, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Search Engine that Does at InfoWeb.net
- ↑ Frank — Amy Winehouse | AllMusic
- ↑ Cyril Cordor։ Amy Winehouse biography։ www.allmusic.com։ Archived from the original on 2012-03-03։ Վերստացված է՝ 2010-05-18։