Ընկերություն
(Վերահղված է Ընկերուհիից)
Ընկերություն, համագործակցային և աջակցությամբ լի վերաբերմունքը երկու կամ ավելի մարդկանց միջև։
Քաղվածքներ
խմբագրել- Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի՛ մոռացիր[4]։
- Ընկերը պետք է իր վրա վերցնի ընկերոջ վշտերի մի մասը[4]։
:
- Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսներից մի քիչ ավելի գերադաս է։
- Հաղթանակով արբենալուց հետո միշտ առաջ է գալիս մեծ կորուստի զգացումը, մեր թշնամին, մեր թշնամին մեռա՜ծ է։ Անգամ ընկերոջ կորուստը մենք այդքան խորունկ չենք ողբում - և այդ պատճառով՝ ավելի՜ բարձր։
- Ամենաթունավոր նետերը արձակվում են նրա հետևից, ով իր ընկերոջից ազատվում է՝ անգամ չվիրավորելով նրան։։։Ֆրիդրիխ Նիցշե
- Իսկական ընկերությունը, ոնց որ ծովային հրեշ լինի, չգիտես, հնարած է, թե իրականում գոյություն ունի։
- Ընկերը դա մեկ հոգի է, որ ապրում է տարբեր մարմիններում։
- Երբե՛ք ընկերոջդ մի լքիր։
- Ընկերությունը մարդկանց նմանեցնում է։
- Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է[5]։
- Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ թե նրանով, թե ինչ ծառայություններ ենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում[5]։
- Ընկերը նա է, ով քո մասին ամեն ինչ գիտի, սակայն, միևնույնն է, սիրում է քեզ[6]։
- Էլբերտ Հաբերդ
- ...լավ ընկեր ավելի հազվադեպ է պատահում, քան սիրող տղա, ամեն դեպքում ընկերն ավելի պակաս եսասեր է[7]: Քուինսի Մորիս
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 45. ISBN 99941-807-0-3.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 18. ISBN 99930-2-276-4.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 96.
- ↑ 4,0 4,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 160.
- ↑ 5,0 5,1 Աֆորիզմներ, կազմողներ՝ Պ. Պ. Պետրով, Յու. Վ. Բերլին, Երևան, 1989, էջ 512։
- ↑ Էլբերտ Հաբերդ
- ↑ Բրեմ Սթոքեր, Դրակուլա, Ե, Դարակ, 2020: