Բրեմ Սթոքեր
Բրեմ Սթոքեր (անգլ.՝ Abraham «Bram» Stoker, 1847-1912), իռլանդացի գրող, թատերական քննադատ։
- Ես կարդացել եմ, որ աշխարհում հայտնի բոլոր սնահավատությունները կուտակված են Կարպատների շրջանում, ասես այն մի տեսակ վառ երևակայությունների հորձանուտի կենտրոն լինի[1]: Ջոնաթան Հարքեր
- ...դուք՝ քաղաքաբնակներդ, երբեք չեք կարող որսորդի զգացմունքների աշխարհ մտնել[1]: Կոմս Դրակուլա
- ...Անգլիան ճանաչել` նշանակում է սիրել այն[1]: Կոմս Դրակուլա
- Բայց օտարականը օտար երկրում ոչ մեկն է. մարդիկ նրան չեն ճանաչում, իսկ չճանաչել, նշանակում է՝ անտարբեր լինել նրա հանդեպ[1]: Կոմս Դրակուլա
- Ասում են, որ մահվան շեմին գտնվող մարդիկ մահանում են հենց լուսաբացի կողմ կամ մակընթացության ժամանակ[1]: Կոմս Դրակուլա
- Մենք՝ սեկլերներս, հպարտանալու իրավունք ունենք, քանի որ մեր երակներում հոսում է այն բազմաթիվ քաջ ցեղերի արյունը, որոնք առյուծների պես կռվել են իշխանության համար[1]: Կոմս Դրակուլա
- Ի՜նչ դև կամ կախարդ կարող է երբևէ այնպես հզոր լինել, ինչպես Աթիլան...[1] Կոմս Դրակուլա
- ...ինչպես թուրքերն են ասում. «Քնում է անգամ ջուրը, բայց թշնամին արթուն է»[1]: Կոմս Դրակուլա
- Ինչի՞ կհանգեցնի առանց ուղեղի ու սրտի վարած պատերազմը[1]: Կոմս Դրակուլա
- Այս անպատվաբեր խաղաղության օրերին արյունը շատ թանկ բան է, իսկ հզոր ցեղերի հաղթանակները պատմվում են միայն որպես հեքիաթ[1]: Կոմս Դրակուլա
- Հուսահատությունն էլ իր հանգստի պահերն ունի[1]: Ջոնաթան Հարքեր
- Նա, ով դեռ չի տուժել գիշերվա տառապանքներից, չի իմանա, թե ինչքան քաղցր ու ինչքան թանկ կարող է լինել առավոտն իր սրտին ու աչքին[1]: Ջոնաթան Հարքեր
- Ինչքա՜ն ճշմարտություն կա հին ասացվածքների մեջ[1]: Լյուսի Ուեսթերնա
- Տղամարդկանց դուր է գալիս, երբ կանայք (իհարկե, իրենց կանայք) նույնքան ազնիվ են, ինչքան որ իրենք, բայց կանայք, վախենամ, միշտ չէ, որ այնքան ազնիվ են, որքան պարտավոր են լինել[1]: Լյուսի Ուեսթերնա
- Առաջարկություն ստանալն ընդհանուր առմամբ շատ հաճելի է, բայց տխուր է, երբ ստիպված ես տեսնել, թե ինչպես է խեղճ երիտասարդը (որը գիտես՝ քեզ անկեղծորեն սիրում է) հեռանում սիրտն ամբողջությամբ կոտրված, և հասկանալ, որ նշանակություն չունի, թե նա ինչ է ասում այդ պահին, միևնույն է, դու աստիճանաբար ամբողջությամբ դուրս ես մղվում նրա կյանքից[1]: Լյուսի Ուեսթերնա
- Կարծում եմ մենք՝ կանայքս, այնքան երկչոտ ենք, որ մտածում ենք, թե տղամարդը մեզ կպաշտպանի վախերից, ու ամուսնանում ենք նրա հետ[1]: Լյուսի Ուեսթերնա
- ...լավ ընկեր ավելի հազվադեպ է պատահում, քան սիրող տղա, ամեն դեպքում ընկերն ավելի պակաս եսասեր է[1]: Քուինսի Մորիս
- Եսասեր մարդու համար զգուշությունը ապահով զենք է ինչպես իր թշնամիների, այնպես էլ իր համար: Ահա թե այդ կապակցությամբ ինչ եմ ես մտածում. երբ կենտրոնացման կետը հանդիսանում է «ես»-ը, կենտրոնաձիգ ուժը հավասարակշռվում է կենտրոնախույս ուժով, իսկ երբ կենտրոնացման կետը պարտականությունն է կամ որևէ նպատակ, կամ որևէ այլ բան, կենտրոնախույս ուժը գերիշխող է դառնում, և միայն որևէ դիպված կամ մի շարք դիպվածներ կարող են հավասարակշռել այն[1]: Ջոն Սյուարդ
- Հոգեկան հիվանդները միշտ գործում են իրենց սեփական մտահորիզոնի սահմաններում[1]: Բժիշկ Սյուարդ
- Մենք՝ ծերերս, որ ժամանակի հետ տկարամիտ ենք դառնում, և մի ոտքներս էլ գերեզմանում է, ընդհանրապես չենք սիրում մտածել մահվան մասին, ինչպես նաև չենք ցանկանում վախենալ դրանից[1]: Սույելս