Թորոս Ռոսլին (վիպակ)
«Թորոս Ռոսլին», Թելման Զուրաբյանի փաստագրական վիպակը 13-րդ դարի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի մասին։ Լույս է տեսել 1986 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Կրքերի այդ աշխարհում Ռոսլինը զանազանում էր իսկական նրբագեղությունը փքուն շարժուձևից, բարությունը՝ երեսպաշտությունից։ Աշխարհն էր սփռվում նրա առաջ գույների պարսով, համակ լայնությամբ, ու նա երազում էր։ Դրա մեջ կախարդական ու ձգող մի բան կար[1]։
- Ժամանակն իր ճշմարտացիությունն ունի, և իրավացի է արքան, երբ բարեհաջող արշավանքից հետո իրեն է վերցնում ամբողջը···Մի ձեռքում սուրբ գիրքը, մյուսը պարզած է վեր հանուն արդարության···Ոսկու հանքերը արքայի տիրույթն էր, արծաթի հանքերի մի մասը պարոններին էր, մնացածը դարձյալ արքայինը[1]։
- Կիլիկիայի մյուս նկարիչների նման նա սիրում էր կապույտ գույնը։ Ի՛նչ արտահայտիչ էր Ռոսլինի կապույտը։ Բարձրանում են վառ կապույտ տաճարները , լազուր երկնքում ճախրում է Քրիստոսը, երկնագույն ծովն է ընկնում Հովնանը, հեռուներում երկինքը ողողված է արևի ճառագայթներով։ Նա սիրում է կապտակարմիր զուգորդումները։ Բաց կապույտը հակադրվում և զուգորդվում է այլ գույների հետ նույնպես, ներծծվում ոսկու մեջ[1]։
- Եվ նա իմ առջևն է։ Մեծ տաղանդի, անհանգիստ բնավորության և խելքի տեր մարդը։ Ճանաչելու և արտացոլելու իր ձգտման մեջ նա անզուսպ էր։ Կրքոտ սերը լայնարձակության նկատմամբ և ատելությունը դեպի դոգման ոչ մի տեղ չեն կարող առավելապես պարպվել , քան արվեստում։ Նրան շրջապատում են զարմանքն ու զայրույթը, հիացմունքն ու բարկությունը, հազարավոր աչքեր են առկայծում միջնադարի խավարի մեջ[1]։