Թուրբորգ Նեդրեոս
նորվեգացի գրող
Թուրբորգ Նեդրեոս (նորվեգերեն՝ Torborg (Aud) Nedreaas, նոյեմբերի 13, 1906, Բերգեն - հունիսի 30, 1987, Նեսոդեն), նորվեգացի գրող։
Քաղվածքներ
խմբագրել- Ամենից դժվարը շնորհակալ լինելն է այն բանի համար, որը քեզ իրոք մեծ ուրախություն է պատճառում։
- Սերը ծնողների հետ պաշտոնապես ծանոթանալու կարիք երբեք չի զգում։
- Ե՛վ սիրո համար, և՛ թռչնիկների
- Լավ է բոլորից անդորրն անտառի.
- Ամռան երեկոն տևում է երկար։
- Մարդ պետք է փող ձեռք բերի ոչ թե վիճակախաղում կամ բախտախաղում, այլ վաստակի այն ազնիվ աշխատանքով՝ օգտագործելով իր ամբողջ փորձը։
- Աշխատանքը նույնպես տաղանդ է։ Եվ հարկավոր է հասնել այն բանին, որ աշխատանքդ գնահատվի ըստ արժանվույն։
- Նա, ով մեր ժամանակներում ուզում է մնալ բարձունքում, պետք է օգտագործի բոլոր այն հնարավորությունները, որ տալիս է մեզ ժամանակը...անկախ նրանից, դուր են գալիս դրանք, թե ոչ։
- Ժամանակը երբեմն այնքան թեթևորեն և զգույշ է անցնում մարդկանց վրայով, որ նրա անտեսանելի քայլերը համարյա թե չեն լսվում։ Բայց երբեմն այն դիպչում է մարդում, թողնում նրա վրա իր հետքն ու շտապում է առաջ, իբրև թե ոչինչ չի պատահել։ Ժամանակն անցնում է, իսկ նրանից հետո մնում են շատ առեղծվածներ։
- Յուրաքանչյուր երազի մեջ ինչ-որ մի աճպարարություն կա, որի շնորհիվ ամեն ինչ բարեհաջող է անցնում։
- Աշխատանքը միշտ էլ աստծու օրհնությունն է։ Բայց երբ մարդու սրտից արյուն է կաթում, դա աստծու անսահման ողորմածությամբ մեզ ուղարկված ամենալավ բուժիչ միջոցն է։
- Անարդարությունն անփոփոխ վիճակ լինել չի կարող, վերջիվերջո այն անխուսափելիորեն պիտի պայթի։
- Երբ մարդու բախտը չի բերում մի բանում, անմիջապես հայտնվում են և՛անցյալի մյուս բոլոր դժբախտությունները, որոնք, դուրս գալով իրենց մութ անկյուններից, հարձակվում են նրա վրա։
- Յուրաքանչյուրն ստանում է այն, ինչին նա արժանի է շնորհիվ իր աշխատանքի ու չափավորության։
- Եթե մարդ փակ ու մեկուսացած է, նրան, իհարկե, ոչ ոք բանի տեղ չի դնի։
Աղբյուրներ
խմբագրել- Թուրբորգ Նեդրեոս, «Կապույտ ջրհորի երգը», «Հայաստան», Երևան, 1972։