Իշխան Սաղաթելյան

Հայաստանի ԱԺ պատգամավոր

Իշխան Սաղաթելյան (մայիսի 6, 1982, Գեղամավան, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ), հայ քաղաքական և պետական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ (2019 թվականի ապրիլի 29-ից):

Իշխան Սաղաթելյան (2020 թ.)

Քաղվածքներ

խմբագրել
  • Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով[1]:
    • «Դիմադրություն» շարժման մասին
  • Մենք հայրենիք ենք կորցրել, դուք ինձ ինչ-որ քրեական գործո՞վ եք վախեցնում: Մինչև վերջին շունչս պայքարելու եմ նիկոլիզմի դեմ Հայաստանում ու որևէ քրեական գործով չփորձեք վախեցնել[2]:
  • Ես Հայ Յեղափոխական Դաշնակցության անունից հայտարարում եմ` Դաշնակցությունը պատրաստ է լինել առաջիկա պայքարի շարքային զինվորը` առանց որևէ կուսակցական և քաղաքական հավակնության, Դաշնակցությունը պատրաստ է նաև լինել պայքարի կազմակերպիչն ու առաջամարտիկը, պատրաստ է նաև լինել տարբեր ուժերին հաղթանակի դրոշի տակ համախմբողն ու միավորողը[3]:
  • Ասում են՝ ես ասել եմ՝ պայքարելու ենք օրենքի տառին համապատասխան. Չեն կարող բերել որեւէ հարցազրույց, որ ես վերջին 2 տարվա ընթացքում փողոցային պայքարում որեւէ տեղ ասած լինեմ, որ Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի օրենի տառին համապատասխան կամ բացառապես սահմանադրական ճանապարհով: Ինչո՞ւ, որովհետեւ սահմանադրական կարգը Հայաստանում վաղուց տապալված է: Սահմանադրական կարգը երկրում պետք է վերականգնել[4]:
  • Այս գիծն անընհատ տրամադրում են հասարակությանը հուսահատության, որ կարողանան իրենց դավաճանական ծրագիրը հասցնեն ավարտին: Բայց մեր հանրությունը պետք է իմանա, որ սա միայն Արցախի հարց չէ, Արցախը կորցնելով կորցնելու ենք ամբողջ Հայաստանը: Առանց Արցախի չկա Հայաստան, Առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն: Սրանք հանրությանը մոլորեցնելով տանում են նոր ցեղասպանության ու կոտորածի: Արցախը զոհելով ուղղակի թշնամու զորքերն ու խրամատները մոտեցնելու ենք Երեւանին, հետեւաբար սա պայքար է առաջին հերթին Հայաստանի համար: Զիջելով չենք կարողանալու հասնել խաղաղության[5]:
  • Ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կողմը հետևողականորեն իրականացնում է համաձայնագրի կետերը, իսկ Ադրբեջանը՝ ոչ. որովհետև կառավարության շենքում նստած են դավաճաններ, որոնք սասարկում են Ադրբեջանի շահերը[6]:
  • Եվ վերջին չորս տարիներին և դրանից առաջ երկրից թալանածը հետ ենք բերելու: Մենք առաջնորդվելու ենք օրենքով, այլ ոչ թե մարդկանց հետապնդելու ենք իրենց քաղաքական հայացքների համար: Իրենք ժողովրդին խոստացել են՝ թալանը հետ ենք բերելու, տանք ձեզ, բայց թալանը հետ չեն բերել, այդ մարդկանց հետ պայմանավորվածությունների են գնացել, և իրենց շուրջ ստեղծվել են նոր կլաններ: Սա մեզ համար անընդունելի է և պետք է բացառվի[7]:

Նիկոլ Փաշինյանի մասին

խմբագրել
  • Մեր երկրում լինելու է արդարադատություն, և ինքն ու մնացած բոլոր պատասխանատուները գնդակահարությամբ չեն ազատվելու։ Նրանք դեռ պետք է պատասխան տան շուռնուխեցի Արարատին իր տունը կորցնելու համար, պետք է պատասխան տան Արցախի 10 հազար քառակուսի կիլոմետրը կորցնելու համար, պետք է պատասխան տան Շուշիի ու Հադրութի համար, պետք է պատասխան մեր 5000 զոհերի համար[8]:
  • Նիկոլին պետք է հեռացնել առանց արյուն։ Որքան արյուն նա թափել է՝ հերիք է։ Իսկ ինքն արյան կարոտ է[9]:
  • Էս վերջին օրերն են, որ մի հոգին այստեղ մնում է։ Սա պետք է ծառայի ժողովրդին։ Մենք խոստացել ենք, որ ուր գնա, հետեւից գնալու ենք. կլինի կառավարական առանձնատանը, աշխատասենյակում, Հայաստանի մարզերում, արտերկրում այ սենց հետապնդելու ենք, անընդհատ գալու ենք քո հետեւից, օր ու արեւ չենք տալու՝ մինչեւ հեռացնենք։ Նիկոլ, դու պետք է գնաս։ Դու պետք է գնաս, որ մեր երկրում լինի համերաշխություն, որ հայ ժողովուրդն ապրի, որ Արցախը մնա հայկական[10]:
  • Բոլորիս անունից կոչ եմ ուղղում մեկ անգամ ևս վարչապետի աթոռին կառչած անձին, դու ունես ճանապարհ՝ անցնցում հեռանալ, կարդալ քո հրաժարականը և նետվել պատմության աղբանոցը[11]:
  • Մենք անընդհատ ամաչում ենք և ափսոսում, որ Նարեկացի, Նժդեհ ու Դրո, Վարդան Դուշման ու Թաթուլ ծնած ազգը, ժողովորդը ղեկավարում է մի ծաղրածու խեղկատակ, ով երկիրը բերել հասցրել է անդունդի եզրին ու շարունակում է քաջ Նազարի բախտով արշավը մեր գյուղերում։ Շարունակում է մատ թափ տալ համայնքների ու հիմնարկների ղեկավարների վրա, ՀՀ արժանապատիվ ու գիտակից քաղաքացիների վրա[12]:
  • Ինքը փալաս է, ճիշտ են ասում։ Փալաս է երկրի անվտանգությունը պաշտպանելու, արտաքին քաղաքականության, երկրի ազգային շահերը պահպանելու գործում։ Այդտեղ ճիշտ են ասում, ինքը փալաս է, բայց իշխանությունը պահելու հարցում ինքը փալաս չէ։ Ինքը սառնասրտորեն ու հետևողականորեն իր երկրի իշխանությունը պահելու, մեկ անձի դիկտատուրա պահելու քայլեր է անում։ Ինքը կարողացավ գրավել Սահմանադրական դատարանը։ Իր առջև խնդիր դրեց ու գրավեց՝ առանց կողք նայելու, խախտելով բոլոր օրենքները։ Ինքը կարողացավ գրավել ԲԴԽ-ն։ Այն ժամանակ բերեց Ջանգիրյանին, հիմա էլ՝ Կարեն Անդրեասյանին։ Գրավեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր կուսակցությունից մեկին տարավ ՄԻՊ, ուժային կառույցները ամբողջությամբ փորձում է, և հասավ նրան, որ ջարդելով վերցրեց իր կոնտրոլի տակ։ Այսինքն իր իշխանությունը պահելու հարցում փալաս չէ, փալաս է երկրի պաշտպանությունը կազմակերպելու գործում։ Այն, որ ասում է զենքի փողը տվել եմ, բայց զենք չեն տվել, հա այդտեղ ինքը փալաս չէ, չմո է, բայց մնացած հարցերում, իր իշխանությունը պահելու, ճարպիկ է[13]:

Աղբյուրներ

խմբագրել
  1. Գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով. Իշխան Սաղաթելյան (2022-05-15)։
  2. Նիկո՛լ, քեզ թույլ չենք տալու, տապալելով մեր երկրի սահմանադրական կարգը, հաստատել մեկ մարդու դիկտատուրա. Իշխան Սաղաթելյան (2021-03-10)։
  3. Դաշնակցությունը պատրաստ է լինել առաջիկա պայքարի շարքային զինվորը` առանց որևէ կուսակցական և քաղաքական հավակնության. Իշխան Սաղաթելյանի ելույթն՝ ամբողջությամբ (2022-02-05)։
  4. Նիկոլը փալաս ու չմո է արտաքին քաղաքականության հարցում, բայց իշխանությունը պահելու հարցում ինքը փալաս չի. Սաղաթելյան (2022-10-17)։
  5. Կա պատրաստ զանգված պայքարելու. Կան սոցիոլոգիական հարցումներ. Իշխան Սաղաթելյան (2022-10-31)։
  6. Իշխանությունը կրկին ժողովրդի թիկունքում ձեռք է բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) (2022-10-31)։
  7. Իշխան Սաղաթելյանը` Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիների թալանը հետ բերելու մասին (2022-05-02)։
  8. Իշխան Սաղաթելյան. «Փաշինյանը պետք է պատասխան տա Շուշիի և Հադրութի համար» (2021-06-08)։
  9. «Նիկոլին պետք է հեռացնել առանց արյուն»․ Իշխան Սաղաթելյան (2022-06-10)։
  10. Նիկոլ, դու պետք է գնաս, որ մեր երկրում լինի համերաշխություն. Իշխան Սաղաթելյան (2022-05-17)։
  11. Բոլորիս անունից կոչ եմ ուղղում վարչապետի աթոռին կառչած անձին՝ դու ունես ճանապարհ՝ անցնցում հեռանալ, կարդալ քո հրաժարականը և նետվել պատմության աղբանոցը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) (2021-02-25)։
  12. Դուք գիտեք՝ հունիսի 20-ին այդ մուրճը ձեռքից վերցնելու եք և ինչ անեք․ Իշխան Սաղաթելյան (2021-06-15)։
  13. Նիկոլը փալաս է երկրի անվտանգությունը պաշտպանելու, ազգային շահերը սպասարկելու գործում. Սաղաթելյան (2022-10-17)։