Իրինա Վիլդե
Իրիա Դմիտրիևնա Վիլդե (ուկր.՝ Іри́на Ві́льде, իսկական անուն ազգանունը` Դարիա Դմիտրիևնա Մակոհոն (ուկր.՝ Дарина Дмитрівна Макогон), ամուսնու կողմից` Պոլոտնյուկ, մայիսի 5, 1907, Չեռնովցի - հոկտեմբերի 30, 1982, Լվով), ուկրաինացի գրող, ով ընդգրկվել է 20-րդ դարի հայտնի մարդկանց՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած ցուցակում։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։
Քաղվածքներ
խմբագրել- Մի մարդ ասաց.
- -Վերջապես որոշեցի դուրս գալ ընդհատակից...
- -Այսի՞նքն։
- -Միշտ ասել միայն այն ինչ մտածում եմ...
- -Իսկ դուք էլի...մտածեք։
- Ախր ես հիանում եմ ոչ թե ավտոմեքենայիդ մակնիշով, այլ ղեկի մոտ նստած էակով։
- «Քննադատելն ավելի հեշտ է, քան ղեկավարելը»։ Ահա թե ինչու ղեկավար պաշտոնների համար այնքան կամավորներ կան...
- «Պատմությունը դեռևս ոչ ոքի չի սովորեցրել...» Իսկ մի՞թե հենց այս փաստը դաս չէ։
- Այնքան եմ կորցնում հիշողությունս, որ արդեն չգիտեմ, թե ինչի համար եմ ապրում։
- Սիրած էակի հանդեպ ունեցած զգացմունքների մասին գոռալը գռեհկություն է համարվում։ Հապա ինչո՞ւ ենք նույն անտակտությունը թույլ տալիս ժողովրդի հանդեպ։
- Իմ ու քո միջև գետ է հոսում։ Այնքան էլ խոր չէ, որպեսզի քայլել չլինի։ Այնքան էլ լայնահուն չէ, որպեսզի լողալով անցնել չլինի։ Ամբողջ հարցը մի դատարկ բան է՝ մեզանից ով պետք է առաջինը նետվի ջուրը...
Աղբյուրներ
խմբագրել- Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977