Լուսինե Զաքարյան
հայ օպերային երգիչ
Լուսինե Զաքարյան (1937, հունիսի 1, Ախալցխա, Ջավախք, Վրաստան - 1992, դեկտեմբերի 30, Երևան), հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող։
Քաղվածքներ Լուսինե Զաքարյանի մասին
խմբագրել- Լուսինեն մեզ հետ չէ հիմա...Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ' երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել[1][2][3]։
- Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար[1][3][4][5][6][7]։
- Կաթողիկոս Վազգեն Ա
- Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը[1][4][5]։
- Անզուգական երգչուհի, հոգևորի փայլուն զգացողությամբ, որը գերել ու «գրավել» է ոչ միայն հայ, այլև այլազգիների սրտերն ու փառքով ներկայացրել Կոմիտասի, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները[1]։
- Պրոֆեսոր Դավիթ Ղազարյան
- Մենք, որ նրա ժամանակակիցներն էին, զգացինք, թե ինչպես է տարիների ընթացքում Լուսինեն հենց ինքը ազդում ժամանակի վրա, թանձրացնում նրա գույները, ազգային գույները և օր օրի դառնում ավելի մատչելի, ժողովրդին հասու[3]։
- Հռոմի Պապը բացառության կարգով Լուսինեին արտոնեց երգել Փարիզի Աստվածամոր տաճարում։ Միայն այդ փաստը հերիք էր, որ նա համարվեր համաշխարհային, տիեզերական մեծություն[3]։
- Լևոն Միրիջանյանը
- Երգում է Լուսինեն... դադար առ մի պահ,նայիր հոգուդ խորքը, ճանաչիր ինքդ քեզ։ Ստվերի պես հպվիր քո մանկությանը։ Այդ ձայնը քեզ հասել է նախնիներիդ արյան միջով, նորից ու նորից խառնվել քո էությանը՝ քեզ շոյած առաջին զեփյուռի հետ, քեզ մանկական նինջ բերող օրորոցայինի հետ[8]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Անուններ
- ↑ Լուսինեի տուն-թանգարանի դռները դեռևս փակ են
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Սուրբ էր, աստվածային»
- ↑ 4,0 4,1 Այսօր Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է
- ↑ 5,0 5,1 Լուսինե Զաքարյանի մասին mediamall.am կայքում
- ↑ Լուսինե Զաքարյան. նրա ձայնը երկնքից էր գալիս
- ↑ Այսօր հայ անվանի երգչուհի Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է
- ↑ «Հայաստանի աշխատավորուհի», 1980, № 1, էջ 2: