Թորոս Թորամանյան

հայ ճարտարապետ

Թորոս Թորամանյան (մարտի 18, 1864 - մարտի 1, 1934), հայ ճարտարապետ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդիկ կան, որոնք չարութեան համար ծնած են, ինչպէս օձն ու կարիճը թունաւորելու համար[1]։
  • Ուրիշ ազգերի արվեստների գեղեցկությունը հուզիչ է, հաճախ գրգռող և խռովիչ, իսկ մեր արվեստի գեղեցկությունը անդորրող է, հանգստացնող, հայեցողության տանող։ Հայերը նախահայրերից ժառանգել են շինարարության արվեստը։ Քարաշատ Հայաստանը մեր ճարտարներին ու վարպետներին տվել է անսպառ նյութ... Մեր ժողովուրդը այդ հլու, հնազանդ նյութի մեջ մարմնացրել է իր հոգին, բաղձանքները, երազները, ճաշակը։

Թորոս Թորամանյանի մասին

խմբագրել
  • Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն և հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «հայոց ճարտարապետությունը» վերնագրով։
Հովհաննես Թումանյան
  • Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է,ապա Թորոս Ճարտարապետը այդ քարացածը վերածել է կենդանի երգի։ Նա մեր հոյակապ ավերակների ու հուշարձանների, նույնքան հոյակապ երգիչն է։
Ավետիք Իսահակյան
  • Տիտանական ջանքերի, մտքի ու զգացմունքների լարման գնով, համաշխարհային և հայ կուլտուրայի իմացության հողից ելնելով, նա թափանցել էր ժամանակի խորքերը և բյուրեղյա մաքրությամբ դուրս հանել այն մարգարիտները, որոնք զուտ ազգային են։ Ողջ աշխարհին ապացուցեց հայկականը...
Մարտիրոս Սարյան

Աղբյուրներ

խմբագրել
  1. Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2012. 


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Թորոս Թորամանյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: