Մարտիրոս Սարյան
հայ նկարիչ, արվեստների գործիչ
Մարտիրոս Սարյան (փետրվարի 28, 1880 — մայիսի 5, 1972), հայ անվանի նկարիչ։
Քաղվածքներ
խմբագրելԱղբյուրով
խմբագրել- Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը[1]։
- Անհնար է սարը տեսնել, կանգնելով նրա կողքին[2]։
- Կյանքը մի կղզի է։ Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով և դարձյալ մտնում ծով։ Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ[3]։
- Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…[4]
- Բնութեան ամենահրաշալի ստեղծագործութիւնը մարդն է։ Մարդն ինքը բնութիւն է։ Միայն մարդու միջոցով է բնութիւնը ճանաչում իրեն։
Դա մարդու մեծագոյն երջանկութիւնն է։ Հսկայական, անվերջ բնութիւն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծութիւնը[5]։
Առանց աղբյուրի
խմբագրել- Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել։
- Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ։ Մահ գոյություն չունի։
- Զարմանքը հասարակ բան չէ։ Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է։ Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով և այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը։ Իսկ անտարբերությունը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է։
- Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։
- Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողամալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։
- Բոլոր պարագաներում էլ լույսը, գույնը, տոնը, օդը, ձևը, հեռանկարը, պլաստիկան նկարչության հիմնաքարն են կազմում։ Պետք է քրտնաջան ու համբերատար աշխատանքով տիրապետել արվեստի տեխնիկային։ Պետք է լավ դպրոց անցնել։
- Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ՝ ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
- Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
- Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։
- Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։
- Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճի՛շտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են քան իրենց ժամանակը։
- Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ։
Սարյանի մասին
խմբագրել- ...Սարյանը երանգների մեծ երաժիշտ է, իսկակա արվեստագետ, կոմպոզիտոր և մեծ բանաստեղծ[6]։
- Ա. Լունաչարսկի
- ...Մ. Սարյանի գործերը լավատես են, կենսուրախ, գարնանային թարմությամբ թաթախուն։ Կյանքի սեր է զարթնեցնում մեր մեջ նա, ապրեցնող է, բերկրանք հորդող։ Արևաբուխ է նրա արվեստը, նրա վրձինը հյուսված է արևի ճառագայթներից, ավելին՝ արևը ինքն է իր բոլոր արտահայտություններով նրա նկարների մեջ, արևը, որ գույն է ու երանգ, որ ջերմություն է ու լույս, որոնցով կառուցված են նրա գործերը[6]։
- ...Մ. Սարյանի գործերը մեր նկարչական արվեստի հաղթանակն են, մեր կուլտուրայի անթառամ զարդերը։ Բայց, որ գլխավորն է, Սարյանը ազգային կոլորիտի նկարիչ է։ Նրա արվեստի արմատները սուզվում են մեր հին արվեստի մեջ։ Սակայն երբ օտարը հիանում է մի ուրիշ ժողովրդի արվեստով, հասկանում է, գնահատում և սիրում, ապա այդ արվեստը անվիճելիորեն դառնում է համամարդկային, բոլորի սեփականությունը։ Եվ ճշմարիտ ուղին սա է՝ ազգային արվեստի միջով դեպի համամարդկայինը։ Մարտիրոս Սարյանի արվեստը բովանդակ աշխարհինն է, սիրելի է բոլորին[6]։
- ...Ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց Սարյանի ստեղծագործության, որի հետ բարեկամություն եմ արել երկար տարիներ։ Սարյանը բովանդակ արվեստի, համայն մարդկության մեծ պարծանքն է։ Ինձ համար նրա կորուստը նաև անձնական մեծ վիշտ է[6]։
- ...Սարյանին՝ ժամանակակից գեղանկարչության Էլբրուսին, ես վաղուց եմ սիրահարված։ Նա, թերևս, այժմ միակն է որպես այդպիսի նկարիչ[6]։
- Ռ. Համզատով
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 150.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 118. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 51. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 99. ISBN 99930-2-263-2.
- ↑ Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2004.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 141։