Ծաղկած փշալարեր
«Ծաղկած փշալարեր», Գուրգեն Մահարու վիպակը, որ հրատարակվել է 1971-72 թվականներին Բեյրութում։
Քաղվածքներ
խմբագրել- Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սև էր[1]
- -Իսկ ու՞մ է պետք քո այդ նկարչությունը. մեզ նկարիչներից ավելի ներկարարներ են հարկավոր,- ասաց Բիչկոն կտրուկ ու գործնական,- ժամանակները ծանր են, պետք է հարմարվել...[2]
- -Մարդիկ այն չեն, ինչ երևում են,- ասաց նա,- մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ... Ուրիշ բան են մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության՝ գործում... Մարդու մեջ դրել են ինչ-որ չար զսպանակներ, լարում են նրան ուզած ձևով ու բաց թողնում։ Ու մարդիկ չար են՝ հակառակ իրենց կամքի, իրենց խմորի...[3]
- Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...[4]
- -...Հիվանդ արդարության կենացը խմենք, ծանր է նրա վիճակը, բայց նա չի մեռնի։ Երբ հիվանդ է արդարությունը, մարդիկ խեղճանում են, մանրանում, դառնում երկերեսանի, չար, եսամոլ, ստորաքարշ։ Նրանք քծնում են, լիզում իրենց ոտնակոխող սապոգները, ասում են խոսքեր, որոնք իրենցը չեն, կատարում են գործեր, որոնց հետ համաձայն չեն, բայց կատարում են, որովհետև արդարությունը հիվանդ է, չի կարող նրանց կարգի բերել[5]։
- -...Հին է ու միշտ նոր չարի ու բարու կռիվը, և միշտ բարին է հաղթանակել[5]։
- ....Այրում են նրանց գրքերը, ովքեր նետված են բանտեր։ Խարու՛յկ։ Խարու՛յկ, խարու՛յկ։ Փակեցեք ձեր աչքերն ու ականջները, մարդիկ, միջնադարը վերադարձել է...[6]
- Քննիչներից մեկը ծխախոտը հանգցրել է՝ սեղմելով իր պրոֆեսորի ճակատին և ասել. -Քանի մենք կանք, պատմությունը չի լինի, իսկ երբ պատմությունը կլինի, մենք չենք լինի[7]։
- ...Ինձ ասել են, թե ես ուզալ ըմ Ղարաբաղը պոկեմ Ադրբեջանից ու Հայաստանին կցեմ։ Այ քե մատաղ, ես հի՞նչ կտրող-կցո՜ղ եմ։ Հի՞նչը կտրեմ, հինչի՞ն կցեմ։ Բա սա ասելու բա՞ն ա... Բա սրա համար մարդու կհանեն տնից, հողից, աշխատանքից ու սիբիրնե՞ր կքշեն, այ քե մատաղ... էն քորփեն հինչ ա, նա էլ գիտի, որ Ղարաբաղը, է՜է՜է՜, աթադան-բաբադան Հայաստան է եղել ու Հայաստան էլ կա...[8]
- Քամին սուլում էր բարձր ցանկապատի ու խիտ փշալարերի միջով, ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սև էր[9]։
- Բառախաղ չէ ժամանակակից, ապրող մի իմաստունի այն ասույթը, ըստ որի՝ սերը սիրով կարելի է պահպանել, սուրը՝ սրով, իսկ սուտը՝ ստով։ Իհարկե, եթե ես իրավունք ունենայի բարձրանալու պահակային աշտարակը, ես այդ բարձրությունից կթքեի հիշյալ իմաստունի վրա, բայց դա կապված է տեխնիկական անհաղթահարելի դժվարության հետ։ Ես չեմ կարող աշխատանքի բարձրությունից թքել ինքս ինձ վրա[10]։
- ....Ես գիտեի, որ սերը փոքրատառ մարդուն դարձնում է մեծատառ, բայց այսքա՞ն մեծատառ։ Ճիշտ, ճիշտ ես այդ չէի սպասում։ Ես այդ չէի սպասում[11]։
- ....Աքաղաղներն անգամ գիտեն, որ լուսաբացը հեռու չէ։ Իսկ ես մարդ տեղովս հուսահատվել եմ[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 13։
- ↑ Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 14։
- ↑ Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 43։
- ↑ Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 89։
- ↑ 5,0 5,1 Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 93։
- ↑ Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 105-106։
- ↑ Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 115։
- ↑ Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 176։
- ↑ Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 177։
- ↑ Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 178։
- ↑ Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 179։
- ↑ Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 185։