Կամուրջ հավերժության վրայով
«Կամուրջ հավերժության վրայով» (անգլ.՝ The Bridge Across Forever), ամերիկացի գրող, փիլիսոփա Ռիչարդ Բախի գիրքը, որը լույս է տեսել 1984 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Ես նամակ եմ գրում ինձ՝ քսան տարի առաջ. գրում եմ այն ամենի մասին, ինչի մասին կուզեի իմանալ առաջ, բայց չգիտեի…
- Իսկ հետո մենք կքայլենք… Եվ մենք լցված կլինենք ապագայով և անցյալով և մենք իրար կսիրենք այնպես, ինչպես ոչ ոք երբեք ոչ մեկին չի սիրել… Մենք հիմա չենք կարող հանդիպել… Ես չգիտեմ ինչու… Բայց մի օր մեր հարցերին կտրվեն պատասխաններ և մենք կհայտնվենք մի բանում, որն այնքան պայծառ է… Եվ հիշի՛ր՝ ամեն քայլ, որ ես անում եմ, ինձ մոտեցնում է քեզ, ես անցնում եմ կամուրջը, որը պետք է հատեմ, որ գտնեմ քեզ։
- Ամենաառաջադեմ մարդիկ ամենամիայնակներն են։
- Արդյոք այդ անբիծ իդեալականները չունեն իրենց կեսերը, որովհետև վեր են մարդկային սովորական կարիքներից։
- Միայն ի՞նձ է թվում, որ մտածկոտ մարդիկ գեղեցիկ են…
- Մեկ գումարած մեկ կարող է հավասար լինել անվերջության, եթե իհարկե դրանք միավոր չեն…
- Մեր մի մասնիկը միշտ հետևում է մեզ։ Կարևոր չէ, թե հենց ինչին է հետևում։ Նա ուսումնասիրում է մեզ։ Նրան չի հետաքրքրում, թե մենք երջանիկ ենք թե ոչ կամ հիվանդ ենք, թե առողջ, կենդանի ենք, թե մահացել ենք… Նրա միակ աշխատանքը մեր ուսին նստելն ու դատելն է… Նա դատում է, արդյո՞ք մենք արժանի ենք մարդ կոչվելու, թե ոչ…
- Գնելով գրքեր կամ թատերատոմսեր՝ մենք կարծես ծափահարում ենք, կարծես շնորհակալություն ենք ասում լավ գործի համար։ Մենք ուրախանում ենք, երբ մեր սիրելի գիրքը մտնում է լավագույն գրքերի հիթ-շքերթը, կամ հայտնվում առաջին հորիզոնականում։
Աղբյուրներ
խմբագրել- Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով»։ grqamol.am (դեկտեմբերի 23, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 27, 2015 թ․։