Ռիչարդ Բախ
Ռիչարդ Բախ (անգլ.՝ Richard Bach, հունիսի 23, 1936, Օուք Փարք, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի գրող, փիլիսոփա, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» և «Պատրանքներ» բեսթսելլերների հեղինակ։
Քաղվածքներ
խմբագրել- Ոչ մի ցանկություն չի տրվում առանձին այն ուժից, որը թույլ է տալիս իրագործել այդ ցանկությունը։
- Ահա թեստ, որպեսզի հասկանաս, ավարտվե՞լ է քո առաքելությունը Երկրի վրա, թե՞ ոչ։ Եթե դու ողջ ես, ապա ոչ, չի ավարտվել։
- Ամեն ոք, ով վստահ է իր հաղթանակի վրա, վաղ թե ուշ ձեռք կբերի այն։
- Դու գոյություն ունես ոչ այն բանի համար, որ հետք թողնես աշխարհում։ Դու գոյություն ունես, որ ապրես կյանքդ, ընդ որում՝ ապրես այնպես, որ լինես երջանիկ։
- Եթե դու երբևէ ցանկություն կունենաս գտնել մի մարդու, ով կկարողանա հաղթահարել յուրաքանչյուր, նույնիսկ ամենածանր դժբախտությունը և դարձնել քեզ երջանիկ, երբ դա այլևս ոչ ոք չի կարող՝ նայիր հայելու մեջ և ասա. «Ողջո՛ւյն»։
- Վերջիվերջո, ահա թե ինչ է նշանակում սովորել՝ կարևոր չէ, կպարտվենք մենք խաղում, թե ոչ, կարևոր է, թե ինչպես մենք կպարտվենք, կփոխվե՞նք արդյոք շնորհիվ այդ պարտության, թե ոչ, ի՞նչ դաս կքաղենք մենք այդ ամենից, կկարողանա՞նք այդ դասը կիրառել այլ խաղերում։ Տարօրինակ կերպով պարտությունը վեր է ածվում հաղթանակի։
- Շրջապատող աշխարհը՝ դա մեր մտքերի հայելին է։
- Որպեսզի ազատ և երջանիկ ապրեք՝ դուք պետք է զոհաբերեք ձանձրույթը։ Դա ոչ միշտ է, որ հեշտ զոհաբերություն է լինում։
- Կյանքը չի պահանջում, որ դու լինես հետևողական, դաժան, համբերատար, ուշադիր, բարկացած, ռացիոնալ, թեթևամիտ, սիրող, ձգտող։ Սակայն կյանքը պահանջում է, որ դու գիտակցես քո ամեն ընտրության հետևանքները։
- Անհաջողությունը՝ դա ամենավատը չէ, ինչ կարող է մեզ հետ տեղի ունենալ։ Ավելի վատ է այն, երբ մեզ հետ ոչինչ տեղի չի ունենում։
- Ոչ ոք չի կարող լուծել մի մարդու խնդիրները, ում խնդիրն այն է, որ նա չի ուզում, որ լուծվեն իր խնդիրները։
- Երբեք մի ասեք. «ես չեմ կարող»։ Դրանով դուք զրկում եք ձեզ ամենակարողությունից։
- Հիշի՛ր, որտեղից ես եկել և ուր ես գնում, և առաջին հերթին մտածիր այն մասին, թե ինչո՞ւ ստեղծեցիր այն խառնաշփոթը, որի մեջ գտնվում ես այժմ։
- Չկա այնպիսի խնդիր, որում չլինի անգին շնորհ քեզ համար։ Դու քեզ խնդիրներ ես ստեղծում, որովհետև քեզ ծայրաստիճան անհրաժեշտ են այդ շնորհները։
- Այն, ինչը թրթուռն անվանում է աշխարհի վերջ՝ ուսուցիչը անվանում է թիթեռ։
- Մենք մեր կյանք ենք ձգում այն, ինչի մասին մտածում ենք։
- Ամեն մեկիս մեջ դրված է առողջության և հիվանդության, հարստության և աղքատության, ազատության և ստրկության համաձայնության ուժը։ Եվ հենց մենք ենք ղեկավարում այդ մեծագույն ուժը, և այլևս ոչ մեկ։
- Միակ պարտականությունդ, քեզ տրված յուրաքանչյուր կյանքում՝ կայանում է նրանում, որպեսզի դու հավատարիմ լինես ինքդ քեզ։
- Աշխարհը՝ դա քո աշակերտական տետրն է, էջեր, որոնց վրա պետք է լուծես խնդիրները։ Այն իրական չէ, չնայած նրանում կարող ես արտահայտել իրականությունը, եթե ցանկանաս։ Դու նաև կարող ես հիմարություններ կամ սուտ գրել այնտեղ, կամ էլ պատռել թերթերը։
- Ես շատ եմ գնահատում երկու բան՝ հոգևոր մտերմությունը և ուրախություն պատճառելու ունակությունը։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- 21 հրաշալի մեջբերումներ, Ռիչարդ Բախի իմաստուն գրքերից։ 168.am (օգոստոսի 27, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։