Ստրկություն

համակարգ, որտեղ մարդիկ համարվում են սեփականություն, որը կարող է գնվել կամ վաճառվել, և որոնք հարկադիր աշխատում են

Ստրկություն, պատմության մեջ առաջին և առավել բիրտ շահագործման ձևը, որը հիմնվել է արտադրամիջոցների սեփականատիրոջ կողմից արտադրողի աշխատանքի և անձի յուրացման վրա։

Քաղվածքներ

խմբագրել
  • Երբ լսում եմ՝ ինչ-որ մեկը պաշտպանում է ստրկությունը, իմ մեջ խիստ ցանկություն է առաջանում ստիպել նրան ապրելու այդ վիճակը[1]։
Աբրահամ Լինքոլն
  • Ստրկությունը ստրկություն է ծնում, ազատությունը՝ ազատություն[2]
Ռալֆ Էմերսոն
  • Ստրկական արարքը միշտ չէ, որ ստրուկի արարք է[1]։
Լիխտենբերգ
  • Դու ստրուկ ես՝ անկարող ես ընկեր լինել։ Դու բռնակալ ես՝ չես կարող ընկեր ունենալ։
Ֆրիդրիխ Նիցշե
  • Թռչունը վանդակում նույնիսկ կիսով չափ թռչուն չէ[1]։
Հենրի Բիչեր
  • Ուրիշ ժողովրդի ստրկացնող ժողովուրդը կռում է իր սեփական շղթաները[3]։
Կարլ Մարքս
  • Նողկալի է այն աշխարհը, ուր մարդը տիրում է մարդուն[3]։
Վիտեսլավ Նեզվալ
  • Բռնությունն ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է[3]։
Ժան Ժակ Ռուսո
  • Չկա ավելի ամոթալի ստրկություն, քան կամավոր ստրկությունը[3]։
Սենեկա
  • Տնային բռնակալը մարդկանց մեջ հաճախ ստրուկ է դառնում[3]։
Պուբլիլիոս Սիրոս
  • Սոխակը վանդակում չի կարող երգել[3]։
Մկրտիչ Նաղաշ

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 6:
  2. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 4։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 7:
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ստրկություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: