Մարկոս Տուլիոս Ցիցերոն (հունվարի 3, մ.թ.ա. 106 — դեկտեմբերի 7, մ.թ.ա. 43), հռոմեացի քաղաքագետ և փիլիսոփա։

Ցիցերոնը

Քաղվածքներ

խմբագրել
  • Ամոթ չեմ անում խոստովանել, որ չգիտեմ այն, ինչ որ չգիտեմ[1]։
  • Ստախոսին մենք չենք հավատում նույնիսկ այն ժամանակ, երբ նա ճշմարտություն է ասում[2]։
  • Դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը՝ համր դատավոր[3]։
  • Երբ շաչում է զենքը, լռում են օրենքները[3]։
  • Խաղաղությունն այնքան բարերար է, որ բառն ինքը շոյում է լսողությունը[4]։
  • Փիլիսոփայի ողջ կյանքը մահվանը պատրաստվելն է[5]։
  • Սխալվել կարող է ամեն ոք, իսկ իր սխալների վրա համառել՝ միայն անխելքը[6]։
  • Պատմությունը կյանքի դաստիարակն է[7]։
  • Ես գերադասում եմ մոլորվել Պլատոնի հետ, քան իրավացի լինել պյութագորականների հետ[8]։
  • Հաճելի է հիշել ձախորդությունների մասին, եթե դրանք արդեն անցել են[9]։
  • Կյանքը կարճատև է, սակայն փառքը կարող է հավերժական լինել[10]։
  • Միայն հիմարներն են կամայականությունն անվանում ազատություն[11]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 156. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 302. 
  3. 3,0 3,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 322. 
  4. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 59. 
  5. Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» հրատարակչություն. էջ 6. ISBN 978-99941-1-748-2. 
  6. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 297։
  7. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 155։
  8. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 276։
  9. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 307։
  10. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 313։
  11. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 198։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կիկերոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: