Ճուտիկի հուշերը
«Ճուտիկի հուշերը», իտալացի մանկագիր Իդա Բաչինիի (1850-1911) ստեղծագործությունները, որն առաջին անգամ հրատարակվել է 1875 թվականին:
Քաղվածքներ
խմբագրել- Մայրիկները մեծացնում են զավակներին, նրանց պահպանում են ու կողքին են պահում, քանի դեռ փոքր են, բայց երբ մեծանում են, ավելի լավ է, որ զավակները սովորեն ինքնուրույն իրենց կարիքները հոգալ և օգտակար լինել նրանց, ովքեր հոգ են տանում իրենց մասին[1]։ Ճուտիկի մայրը
- Ընկերներին պետք է մեծ զգուշությամբ ընտրել, ինչ-որ մեկի հետ ընկերանալուց առաջ անհրաժեշտ է նրան լավ ճանաչել, իմանալ՝ բարի է, ազնիվ է և շատ ուրիշ բաներ[1]։ Ճուտիկի մայրը
- Շատ վատ է, երեխանե՛ր, երբ զավակները ենթադրում են, որ մայրերը կարող են խաբվել[1]։ Ճուտիկ
- - Սիրում եմ տեսնել աշխույժ, ուրախ և անգամ մի քիչ էլ չարաճճի երեխաների (թեև չարաճճիությունը, պարզ է, պետք է անել հարմար ժամի, ոչ թե այն ժամանակ, երբ խեղճ մայրիկը կամ ուսուցչուհին փորձում եննրանց շատ լավ բաներ սովորեցնել), բայց երբեք չեմ կարող լավ աչքով նայել չարությանը, ծաղրին, չարամիտ արարքներին և այն ամենին, որոնք ցույց են տալիս, որ երեխայի սիրտը բարի չէ[1]։ Ծերունի
- Անկասկած, գովասանքի է արժանի այն երեխան, որն իրեն համեստ ու հանգիստ է պահում, երբ մեծերը խոսում են նրա հետ կամ նրան սովորեցնում են[1]։ Ծերունի
- ...մարդկանց չի կարելի վատ վերաբերվել, հատկապես երբ հեռու են և չեն կարող պաշտպանվել[1]... Ճուտիկ
- Ով փնտրում է, գտնում է, իսկ ով հարցնում է, հասկանում է[1]։ Ճուտիկ
- Երեխանե՛ր, հավատացե՛ք: Բարի և անմեղ զգալու երջանկությունից հետո ամենամեծ ուրախությունը զղջալն ու ներվելն է[1]։ Ճուտիկ
- Հայտնի է, որ երբ ցանկանում են պատմել երկու անհաշտ մարդկանց մասին, սովորաբար ասում են՝ կարծես շուն ու կատու լինեն[1]։ Ճուտիկ
- ...երեխաներկան, որոնք ճաշում են թանաքոտ մատներով և կեղտոտ դեմքերով, նրանց նայելը տհաճ է: Երեխաները, ինչպես նաև մեծահասակները, պիտի ճաշի ներկայանան մաքուր ձեռքերով և դեմքով: Այդպես, բացի իրենց առողջության մասին հոգ տանելուց, նաև ցույց են տալիս, որ հարգում են իրենց ընկերակիցներին: Երեխաներ կան, որոնք ծամածռում են դեմքերը՝ տեսնելով որոշ ուտեստներ: Սա ինձ դուր չի գալիս, սրանից չեմ ուզում… Այդպես անելը շատ վատ է: Եթե երեխան իրեն լավ է զգում, պիտի ուտի ամեն ինչ, որ մեծանա առողջ և ուժեղ[1]: Տիկին Կլոտիլդե
- Սիրե՛ք ձեր ծնողներին այնքան շատ, ինչքան կարող եք, և իմացե՛ք, որ նրանցից լավ ընկերներ երբեք չեք գտնի: Նրանց ամեն ինչում հնազանդվեք, ևեթե ձեզ արգելում են մտերմանալ այս կամ այն երեխայի հետ, լսե՛ք նրանց, մի՛ փորձեք փնտրել պատճառները, որ նրանց ստիպում են այդպես վարվել, կամ համոզել ձեզ, որ նրանք բացի ձեր օգուտից՝ այլ բան ունեն մտքում[1]: Ճուտիկ
- Եթե ինչ-որ մեկը ձեզ անարդարացիորեն վիրավորում է, երբեք մի՛ մտածեք վրեժ լուծելու մասին, քանի որ վրեժն աշխարհի ամենավատ բանն է: Ավելին, եթե առիթ ունեք լավություն անելու այն նույն մարդուն, որը ձեզ վիրավորել է, արե՛ք դա անմիջապես ևուրախությամբ, ու Աստված կօրհնի ձեզ[1]: Ճուտիկ
- Մի՛ վնասեք կենդանիներին, մի՛ ուրախացեք նրանց տառապանքով: Այդպես սիրտը դառնում է անզգամ ու դաժան, և երեխան, որն աղավնի է սպանել կամ թռչնի աչք է հանել, երբ մեծանա, ունակ կլինի ավելի մեծ չարության:
- Սնապարծ մի՛ եղեք, գոհացե՛ք նրանով, ինչ Տերը ձեզ տվել է, և մտածե՛ք, որ հարուստը նա է, ով գոհանում է ունեցածով: Առատաձեռն եղե՛ք. այդպիսին լինելու համար անհրաժեշտ չէ մեծ ունեցվածքի տեր լինել, սիրով տրված մեկ լուման, մեկ լավ խոսքը կամ ջերմ խորհուրդը հաճախ ավելին արժեն, քան ամենաառատ բարեգործությունը, և կարող են ուրախացնել ստացողներին[1]: Ճուտիկ