Մայրիկ
«Մայրիկ», ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական գիրքը, որ հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին։
Քաղվածքներ
խմբագրել- Մեծ վշտերի ժամանակ երբեմն մի քիչ դերասանություն ենք անում։ Ինչ-որ բառեր ենք ասում ինքներս մեզ, բառերը դառնում են բովանդակություն, և մենք ականատես ենք լինում մեր ներքին փոքրիկ թատրոնին, հետո դժբախտությունը օգնության է գալիս, արցունքները հոսում են, պարփակվում ենք այդ վշտի մեջ, մեծացնում և տարվում նրանով։
- Իրար սիրում ինք ի ծնե։
- Մնացյալը դառնում է ավելորդ ենթավերնագիր։
- Սիրո այս դարբնոցում ես սովորեցի իմը համարել այն անձկությունը, որ ունենում էր մյուսը։ Ես սովորեցի ցավ զգալ(ֆիզիկական ցավ), ինչ նույն պահին զգում էր մյուսը։
- Մեր ընտանիքում հինգ հոգի էինք, և ուսյալ բժիշկները երբեք չիմացան, թե մեզ խնամում են շատ էժան գնով, որովհետև բուժելով մեզնից որևէ մեկին` միանգամից բուժում էին հինգ մարդու` ընդամենը ստանալով մի հոգու վճար։
- Միայն հանճարին է վիճարկված ունենալու վերանայված ու սրբագրված մանկություն։ Այս դեպքում արվեստի ու իրականության խաբեությունը գերագույն ալքիմիայի շնորհիվ միաձուլվելով` մեզ առաջնորդում է դեպի դարը լուսավորող մի ստեղծագործություն։
- Այնքան հեշտ է խաբել հույս որոնող արարածներին։ Մինչև ուշ գիշեր ձգվող գորշ առօրյայի մեջ իմ պատմությունները նրանց համար դառնում էին տոնական պահեր։
Աղբյուրներ
խմբագրել- Ա. Վեռնոյ, Մայրիկ, Երևան, Խորհրդային գրող, 1989թ.