Մարգարետ Թետչեր
Մարգարետ Թետչեր (անգլ.՝ Margaret Hilda Thatcher) (հոկտեմբերի 13, 1925, Գրենթեմ, Լինքոլնշիր, Անգլիա — ապրիլի 8, 2013, Լոնդոն[1]), Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը (1979-1990), պահպանողական կուսակցության առաջնորդ (1975-1990), բարոնուհի (1992)։ Հայտնի է որպես «երկաթե տիկին» (անգլ.՝ iron lady)։ Առաջին կինը, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։
Քաղվածքներ
խմբագրել- Եթե դուք ուզում եք մտքեր փոխանակել, գնացեք տղամարդու մոտ, իսկ եթե ռեալ քայլեր եք ակնկալում որևէ բան անելու ուղղությամբ, ապա դիմեք կնոջը։
- Երբ բնավորություն է ցույց տալիս կինը, նրա մասին ասում են՝ լիրբ, իսկ երբ բնավորություն է ցույց տալիս տղամարդը, ասում են՝ հիանալի տղա է։
- Բացարձակ իմաստ չկա՝ լինել բազմոցի մեջ ընկղմված մի ինչ-որ խեղճ, փափուկ երևույթ։ Համաձայն չե՞ք։
- Աքլորը միգուցե լավ ծուղրուղու է կանչում, բայց ամեն դեպքում ձու ածում է հավը։
- Եթե ինձ քննադատողները տեսնեին՝ ինչպես եմ քայլում Թեմզայի ալիքների վրայով, կասեին, որ քայլում եմ ալիքների վրայով միայն այն պատճառով, որ լողալ չգիտեմ։
- Անվճար պանիր միայն մկան թակարդում է լինում։
- Համեստությունն այսօր շատ բարձր է գնահատվում։ Դե, իսկ լկտի պնդերեսությունն ընդհանրապես անգին է։
- Տնային տնտեսություն վարելու խնդիրներին ծանոթ յուրաքանչյուր կին մոտ է երկրի կառավարման խնդիրները հասկանալուն։ Այսօր կինն իրեն դրսևորելու բազում հնարավորություններ ունի։ Մեզնից շատերը անգամ երկրներ են ղեկավարում։ Բայց հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ մեզ ավելի շատ փոքրիկ էլեգանտ պայուսակ է սազում, քան սվին։
- Եթե ուզում ես կոկորդդ կտրել, մոտս չգաս վիրակապելու համար։
- Ոչ ոք չէր հիշի «բարի սամարացու» մասին, եթե նա միայն բարի նպատակներ ունենար։ Նա նաև փող ուներ։
- Ինչ-որ մի օր մենք բոլորս էլ անխուսափելիորեն տատիկ ենք դառնում։
- Տունը պետք է կնոջ կյանքի կենտրոնը լինի, բայց ոչ երբեք՝ սահմանը։
- Բոլորովին պարտադիր չէ համաձայնել զրուցակցիդ հետ՝ նրա հետ ընդհանուր լեզու գտնելու համար։
- Մեր հոգսերի 90%-ը վերաբերում է նրան, ինչ երբեք չի պատահի։
- Երբ արդեն «հարձակման» թիրախ դառնում է իմ անձը, ես միայն ուրախանում եմ։ Դա նշանակում է, որ հակառակորդներս այլևս քաղաքական փաստարկներ չունեն։
- Պետք է թշնամուդ լավ ուսումնասիրես։ Այդպես հավանականություն կա, որ նա մի օր ընկերդ կդառնա։
- Պարտադիր չէ սեփական հարուստ բնական պաշարներ ունենալ՝ հարուստ երկիր ունենալու համար։ Այդ նպատակին կարելի է հասնել նաև դրանց իսպառ բացակայության դեպքում։
- Ամենակարևոր ռեսուրսը մարդն է։ Պետությունը միայն պետք է պայմաններ ստեղծի մարդկանց տաղանդը բացահայտելու համար։
- Առանց տնտեսական ազատության ոչ մի ուրիշ ազատություն չի կարող լինել։
- Հզոր լինելն իսկական լեդի լինելու պես մի բան է։ Եթե դուք ստիպված եք մարդկանց հիշեցնել, որ լեդի եք, ուրեմն դուք հաստատ լեդի չեք։
- Պետք չէ անամոթաբար ստել, բայց երբեմն անհրաժեշտ է խուսանավել[2]։
- Ես կմնամ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ հոգնի, իսկ քանի որ Բրիտանիան իմ կարիքն ունի, ես երբեք չեմ հոգնի[2]։
- Երբ կինը հավատարմություն է դրսևորում, նրա մասին ասում են․ «Վտանգավոր կին է»։ Եթե տղամարդն է այդպիսին, ասում են․ «Նա ուժեղ տղա է»[2]։
- Մեծ ողբերգություններն օգնում են մարդկանց միավորվել[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել
Աղբյուրներ
խմբագրել
- Գոհար Սավզյան (հունվարի 27, 2015 թ․)։ Մարգարեթ Թետչեր. «Աքլորը միգուցե լավ ծուղրուղու է կանչում, բայց ամեն դեպքում ձու ածում է հավը»։ 168.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 13, 2015 թ․։