Միխայիլ Իվանովիչ Կալինին (ռուս.՝ Михаи́л Ива́нович Кали́нин, 1875-1946), կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1944), կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով[1]։

Քաղվածքներ

խմբագրել
  • Եթե խոսենք կյանքի գեղեցկության մասին, ապա հենց հայրենիքի համար անձնուրաց պայքարն է կյանքի գեղեցկությունը։
  • Յուրաքանչյուր մարդու կյանքը, եթե միայն նա հասկանում է, որ ինքը մարդ է, այն ժամանակ է միայն կատարյալ, երբ նա զգում է, որ ձգտում է ինչ-որ վեհ բանի, ոչ թե իր նեղ, եսասիրական շահերի իմաստով, այլ անձամբ նրան ոգեշնչող ընդհանուր մեծ գործի համար պայքարող առաջավոր մարդկանց մեծ նպատակի համար։

Աղբյուրներ

խմբագրել
  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Միխայիլ Կալինին հոդվածը նաև Վիքիպեդիայում:
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1979։