Մկրտիչ Արմեն
հայ արձակագիր, վիպագիր, թարգմանիչ, բանաստեղծ, գրող
(Վերահղված է Մկրտիչ Հարությունյանից)
Մկրտիչ Արմեն (Մկրտիչ Գրիգորի Հարությունյան, դեկտեմբերի 27, 1906 — դեկտեմբերի 22, 1972), հայ բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Ուժասպառ նա շատ էր եղել, իսկ հոգնած՝ երբեք[1]։
- Մարդուն միշտ չէ, որ անհրաժեշտ են հաց, ջուր, քուն, տաք անկյուն, բայց միշտ պետք է կանացի քնքշություն՝ մո՞ր, քրո՞ջ, կնո՞ջ, աղջկա՞, միայն թե կանացի. այդ ամենազոր, ամենաբուժիչ, ամենակենսատու էլիքսիրն աշխարհում[1]։
- Մարդու մեջ, եթե նա մարդ է, ամեն մի բառի, շարժման, հայացքի, ձայնի մեջ պետք է արտահայտվի զգացմունք, ոչ միայն ներքուստ, այլև արտաքուստ, ցցուն... եթե դա ուրախություն է, ապա լեռան պես բարձր, թախիծ՝ անտառի պես ընդարձակ, սեր՝ հեղեղի պես խորը[1]։
- Ստորջրյա խութի նման անհասկանալի ու թաքնված մարդը մի օր ինքն է ընդհարվելու իրեն ու խորտակվելու[2]։
- Ժամանակն ունի երկու ապաստան՝ անցյալի հուշերը և ապագայի երազները[2]։
- Կարեկցությունը միշտ նսեմացնում է կարեկցվածին[2]։
- Չունենալով իր անձնական կյանքը՝ մարդը, կամա թե ակամա, ապրում է ուրիշի կյանքով[2]։
- Ավելի լավ է այսօր մազերդ խանձվեն, քան վաղը գլուխդ այրվի[3]։
- Գոյություն ունեն սպանության հազարավոր միջոցներ, բայց դրանցից ամենից սարսափելին խղճահարությունն է[3]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 35. ISBN 99930-2-276-4.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 36. ISBN 99930-2-276-4.
- ↑ 3,0 3,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 37. ISBN 99930-2-276-4.