Յան Ռայնիս (լատիշ.` Jānis Pliekšāns, օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1865 — սեպտեմբերի 12, 1929, Յուրմալա), լատիշ բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ժամանակն ամենաէժան և միևնույն ժամանակ ամենաթանկ բանն է, որ մենք ունենք, քանի որ նրա` ժամանակի շնորհիվ ենք մենք ստանում ամեն ինչ[1]։
  • Զարգացիր ուրիշների համար կատարածդ աշխատանքում` ահա հիմնական օրենքը[1]։
  • Աշխատանքը նույնիսկ սովորական օրը կարող է դարձնել տոնական օր[2]։
  • Երջանկությունը աշխատանքի կատարելության մեջ է[3]։
  • Խելամտության համար սահմաններ կան, իսկ հիմարությունն անսահման է[4]։
  • Ժպտա վշտերիդ վրա` նրանց դառնությունը կանհետանա։ Ժպտա հակառակորդի վրա` կանհետանա նրա զայրույթը։ Ժպտա նաև քո զայրույթի վրա` այն ևս կանհետանա[5]։
  • Ճշմարտությունները հին են, իսկ մոլորությունները միշտ նոր են. հին մոլորությունների փոխարեն գալիս են նորերը[6]։
  • Եթե չես օգտվում քո հոգևոր ուժերից, դրանք հեռանում են քեզանից[7]։
  • Սկզբում մենք ենք սովորեցնում մեր երեխաներին։ Այնուհետև ինքներս ենք սովորում նրանցից։ Ով չի ցանկանում այդ բանն անել` նա ետ է մնում իր ժամանակից[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 94:
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 147։
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 148։
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 249։
  5. Բանականության սիմֆոնիա, էջ 289։
  6. Բանականության սիմֆոնիա, էջ 384։
  7. Բանականության սիմֆոնիա, էջ 398։
  8. Բանականության սիմֆոնիա, էջ 538։
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Յան Ռայնիս հոդվածը նաև Վիքիպեդիայում: