Յոստայն Գորդեր
(Վերահղված է Յոստեյն Գարդերից)
Յոստայն Գորդեր (նորվեգերեն՝ Jostein Gaarder, օգոստոսի 8, 1952), նորվեգացի ինտելեկտուալ, փիլիսոփայության ուսուցիչ և վեպերի, կարճ և մանկական պատմվածքների հեղինակ։ Նրա ամենահայտնի գրքերից է «Սոֆիի աշխարհը՝ մի վեպ փիլիսոփայության պատմության մասին»։
Քաղվածքներ
խմբագրելՍոֆիի Աշխարհը
խմբագրել- Միակ բանը, որ պետք ունենք լավ փիլիսոփաներ լինելու համար՝ զարմանքի ընդունակությունն է[1]։
- Ամենախելացին նա է, որ գիտի որ ինքը չգիտի[2]։
- Դու երբեք չգիտես, որ մեկը քեզ ներում է՝ երբ իր դեմ սխալություն ես գործում։ Դրա համար էլ դա քեզ համար գոյութենապես կարևոր է։ Դա մի հարց է, որ դու լարվածորեն հոգում ես իր մասին։ Ոչ էլ կարող ես իմանաս եթե մեկը քեզ սիրում է։ Դա մի բան է, որ միայն կարող ես հավատալ կամ հուսալ։ Բայց սրանք քեզ համար ավելի կարևոր են քան այն փաստը, որ եռանկյունի անկյունների գումարը 180 ստիճան է։ Դու պատճառի և էֆեկտի օրենքի կամ ընկալման եղանակների մասին չես մտածում քո առաջին համբույրի ժամանակ[2]։
- Դա հիմար հարց չի՝ եթե դու չես կարող այն պատասխանել[2]։
- Ես հավատացած եմ, որ երկնային գաղնիքից մի որևէ բան կա՝ ամեն ինչի մեջ, որ գոյություն ունի։ Կարող են դա տեսնել արևածաղկի կամ կակաչի մեջ պսպղալիս։ Այդ անհուն գաղտնիքից ավելին կարող ենք զգանք մի թիթեռի մեջ, որ թևերը տափահարում է մի ոստից—կամ թասում թասում լողացող ոսկե ձկնիկի մեջ։ Բայց Աստծուն ամենամոտիկն ենք մեր հոգում։ Միայն այնտեղ կարող ենք կյանքի ամենամեծ գաղտնիքի հետ մեկ դառնալ։ Իսկականում, շատ հազվադեպ վայրկյաններում ենք կարող վերապրել՝ որ մենք ինքներս ենք այդ երկնային գաղտնիքը[2]։
- Արդյո՞ք արտակարգ չէր այժմ աշխարհում լինել՝ մի հրաշալի արկածախնդրությունում թափառել[2]։
- Մի բանի ճիշտ կամ սխալ լինելու, լավ կամ վատ լինելու հարցը՝ պետք է միշտ մեկի կարիքների համեմատ քննարկվի[2]։
Սոլիտերի Գաղտնիքը
խմբագրել- Ինչ ահեղորեն տխրելի էր, որ մարդիկ այնպես են սարքվել, որ ապրելի նման արտակարգ մի բանի սովորություն են անում[2]։
- Երբ դու գիտակցում ես, որ մի բան կա, որ դու չես հասկանում, այն ժամանակ դու ընդհանրապես ճիշտ ճանապարհի վրա ես՝ ամեն տեսակի բաներ հասկանալու համար[2]։
- Երբ մենք մանուկներ ենք, մենք ունենք ունակությունը՝ վերապրելու մեր շրջապատի բաները—բայց հետո աշխարհին սովորություն ենք անում։ Մեծանալ այսինքն զգայուն վերապրումներով հարբել[2]։
- Ջոկերը մի փոքր հիմար է, որ բոլորից տարբեր է։ Նա խաչ, ագուռ, փոսիկ, կամ ագռավ չէ։ Նա մի ութանոց կամ մի ինանոց չէ, մի թագավոր կամ մի վալետ։ Նա մյուս խաղաքարտերի հետ նույն կապոցում է դրված, բայց նա այնտեղ չի պատկանում։ Այդ պատճառով էլ, նա կարող է հեռացվել առանց ինչ-որ մեկը նրան կարոտելով[2]։
- Մեր կյանքերը մի յուրահատուկ արկածի մաս են... Բայց և այնպես մենք կարծում ենք, թե աշխարհը «նորմալ» է և շարունակաբար մի աննորմալ բան ենք փնտրում—ինչպես հրեշտակներ կամ Հրատեցիներ։ Բայց դա միայն նրա համար է, որ մենք չենք գիտակցում թե աշխարհը մի գաղտնիք է։ Իսկ ինչ ինձ է վերաբերվում, ես լրիվորեն տարբեր էի զգում։ Ես աշխարհը որպես մի հիանալի երազ էի տեսնում։ Ես մի բացատրություն էի փնտրում, որ ցույց տա ինչպես է ամեն ինչ իրար հարմարվում[2]։
Մայա
խմբագրել- Գոյություն ունի մի աշխարհ։ Հավանականության տեսակետից՝ սա անհնարինի եզրին է[3]։
Բարև, ո՞վ կա
խմբագրել- Պարտեզում միշտ երկու-երեք հավ քուջուջ են անում։ Արդյոք դրանից հետևո՞ւմ է. որ հավը «սովորական բան» է... Պատկերացրեք՝ ունենք հեռավոր մի տիեզերանավ, որն առանց նպատակի շարժվում է տարածության մեջ. եթե նույնիսկ շարժվի հավերժ, առանց նպատակի, երբեք հնարավոր չէ վստահությամբ ասել, որ հավի կհանդիպի։ Տիեզերքում կան միլիարդավոր և միլիարդավոր աստղեր, դրանցից մի քանիսի շուրջը մոլորակներ են պտտվում։ Ճամփորդության բազում տարիների ընթացքում, հավանական է, բնակելի մոլորակ պատահի։ Սակայն նույնիսկ այնտեղ որևէ հավ տեսնելու հավանականությունը աննշան է... Ամբողջ տիեզերքում մեր մոլորակը հավանաբար միակն է, որտեղ հավեր գոյություն ունեն։ Իսկ տիեզերքն անսահման է։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք ասել, որ հավը «սովորական բան» է։
Այլ
խմբագրել- Զվարճալի է Տիվոլիում, և զվարճալի է կարուսելով, բայց երբեմն ես ստիպողականություն եմ զգում ցած ցատկերլու[4]։
- «Սնոտիապաշտ։» Ինչ տարօրինակ բառ։ Եթե դու քրիստոնեության կամ իսլամին հավատայիր, դա «հավատք» կլիներ։ Բայց եթե աստղագուշակության կամ 13րդ ուրբաթվան հավատայիր, դա՛ սնոտապաշտություն էր։ Ո՞վ ունէր այն իրավունքը, որ ուրիշների հավատքը սնոտապաշտություն անվանէր[2]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Յոստայն Գորդերի քաղվածքներ (նորվեգերեն)։ Վերստացված է՝ 2009-05-04։
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Յոստայն Գորդերի քաղվածքներ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2009-05-04։
- ↑ 52 հրովարտակներից մեկը։
- ↑ Քաղվածելու սխալ՝ Invalid
<ref>
tag; no text was provided for refs named'jos'